ԻԻՀ առաջնորդ. Արևմուտքն իրականում մարդու իրավունքների թշնամին է
https://parstoday.ir/hy/news/iran-i196712-ԻԻՀ_առաջնորդ._Արևմուտքն_իրականում_մարդու_իրավունքների_թշնամին_է
Նշելով, որ Արևմուտքը չպետք է խոսի մարդու իրավունքներից, ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Արևմուտքն իրականում մարդու իրավունքների թշնամին է»:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 06, 2023 06:28 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ. Արևմուտքն իրականում մարդու իրավունքների թշնամին է

Նշելով, որ Արևմուտքը չպետք է խոսի մարդու իրավունքներից, ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Արևմուտքն իրականում մարդու իրավունքների թշնամին է»:

Չորեքշաբթի օրը, պարսից լեզվի և գրականության մի խումբ դասախոսներ և երիտասարդ բանաստեղծներ, Թեհրանում հանդիպել են ԻԻՀ առաջնորդի հետ:

Հանդիպմանն Այաթոլլահ Խամենեին ասել է. «Արևմուտքն իրականում մարդու իրավունքների թշնամին է: Մարդու իրավունքները նրանց համար այսինքն՝ ԻԼԻՊ, այսինքն՝ մարդկանց կենդանի-կենդանի վառել, ու խեղդել կամ մոնաֆեղներին ու Սադամին, ինչպես նաև պաղեստինցիների նկատմամբ իրականացվող ոճրագործություններին աջակցել»:

Անդրադառնալով Թեհրանի փողոցներում հավատացյալ երիտասարդների սպանությանն Արևմուտքի աջակցությանն առաջնորդը նշել է, որ դա մարդու իրավունքների պաշտպանության կեղծ հայտարարությունների հերթական օրինակն է: 

Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Մեր ամենամաքուր երիտասարդները, այդ թվում՝ Արման Ալիվարդին և Ռուհոլլահ Աջամյանը սպանվեցին խոշտանգումների և արևմտյան երկրների հրահրումների ու   լրատվամիջոցների ուղղորդումների հետևանքով»: 

Ընդգծելով թշնամու նպատակները պարզելու անհրաժեշտությունն Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Բոլորը պետք է տեղյակ լինեն թշնամու փափուկ պատերազմի չափերի մասին: Եվ մշակույթի ոլորրտի մարդիկ պետք է ակտիվ լինեն ու հասարակությանը տեղեկացնեն թշնամու հարձակման մասին»:

Գոհունակություն հայտնելով Իրանում մեծ թվով երիտասարդ ու հեղափոխական բանաստեղծների առկայության կապակցությամբ, առաջնորդը նշել է. «Բանաստեղծի ոգին  զգացմունքային է: Սակայն խնդիրների հետ առերսեվելիս պետք է ոչ թե էմոցիոնալ գործել, այլ   կատարել պարտքը՝ մտածելով ու ճիշտ գնահատելով իրավիճակը, օգտվելով արվեստից»:

Անդրադառնալով  նույնիսկ բարդ ժամանակներում, ինչպես օրինակ մոնղոլական արշավանքների ժամանակ  պարսկական պոեզիայի էության պահպանմանն առաջնորդը նշել է. «Այսօրվա մոնղելներն այսինքն՝ արևմուտքցիները, այլ տեսք ունեն: Գաղութատիրության ժամանակաշրջանում իրականացված իրենց ոճրագորոծություններից բացի, նրանք մեր ժամանակաշրջանում Սադդամի նման գազազած շներին զինում էին քիմիական տարբեր տեսակի զենքերով, որպեսզի հարձակվեն Իրանի վրա: Իսկ ավելի ուշ սկլսեցին կիրառել պատժամիջոցները»:

Նշելով, որ դեղորայքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և տարբեր պատրվակներով պատվաստանյութին Իրանի հասանելւիությանը խոչընդոտելն Արևմուտքի հարձակումների այլ օրինակներ են, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Նրանք չեն վարանի որևէ քայլ անել անգամ Իրանի ժողովրդին սննդից զրկելու համար»:

Խոսելով Իրանի ներքին գործերին տարբեր ձևերով միջամտությունների մասին, ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է ԶԼՄ-ների միջոցով կեղծ տեղեկատվության տարածմանը, հակաքարոզչությանը և հավելել. «Նման հարձակումներով թշնամին նպատակ ունի թուլացնել երկրի մտավոր և կրթական ուժերին, անկախության, ազգային տոկունության ոգին և իսլամական միասնությունը»:

Կանանց մոտ հավատքի թուլացմանն ուղղված քայլերը համարելով Իրանի դեմ ուղղված մյուս քայլերից, և անդրադառնալով հեղափոխության ընթացքում ու հետհեղափոխական տարիներին կանանց դերին, առաջնորդը նշել է. «Արևմուտքը չի խղճում իրանցի կանանց ու չի հարգում նրանց իրավունքներն, այլ թշնամանք ունի իրանցիների նկատմամբ ու կեղծ հայտարարություններով փորձում է ներկայանալ որպես ազատության ու կանանց իրավունքների պաշտպան»: