Իրանի արտգործնախարարը Պեկինում հանդիպել է իր սաուդացի գործընկերոջ հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i196720-Իրանի_արտգործնախարարը_Պեկինում_հանդիպել_է_իր_սաուդացի_գործընկերոջ_հետ
Պեկինում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Աիր Աբդոլլահյանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Բեն Ֆարհանի հանդիպումը:
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Ապրիլ 06, 2023 10:12 Asia/Tehran

Պեկինում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Աիր Աբդոլլահյանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Բեն Ֆարհանի հանդիպումը:

Կարևորելով երկկողմ հարաբերությունների պաշտոնական վերսկսումը, նախարարները քննարկել են երկու երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների վերաբացմանն ուղղված   քայլերը և  երկկողմ հարաբերություններին առընչվող որոշ հարցեր: 

Նախատեսվում է նաև Իրանի ԱԳ նախարարի հանդիպումն իր չինացի գործընկերոջ հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: