Ամիր Աբդոլլահյան. Չինաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Իրանի տեսակետը ռազմավարական է
Չինաստանի ԱԳ նախարար Չին Գանգի հետ Պեկինում կայացած հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյ Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ այդ երկրի հետ հարաբերությունների վերաբերյալ Իրանի տեսակետը ռազմավարական է:
Անդրադառնալով երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին և երկարաժամկետ համագործակցության մասին համաձայնագրին, Աբդոլլահյանը նշել է. «Վստահ եմ, որ նախագահների պայմանավորվածությունները կիրագործեն, և երկկողմ հարաբերություններն ավելի մեծ թոփով առաջ կգնան»:
Անդրադառնալով տարչածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացման կապակցությամբ ԻԻՀ 13-րդ կառավարության քաղաքականությանն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը ողջունում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի և Պարսից ծոցի երկրների հետ գործընկերությունը»:
Ամիր Աբդոլլահյանն իր չինացի գործընկերոջը հրավիրել է այցելել Իրան:
Հանդիպմանը Չիանստանի ԱԳ նախարար Չին Գանգն ասել է «Երկու երկրների նախագահների հանդիպումից հետո հարաբերությունների զարգացման ընթացքն արագաել է: Չինաստանը պատրաստ է սահմանված ճանապարհային քարտեզի հիման վրա համագործակցել՝ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»:
Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների խորությանը, Չինաստանի ԱԳ նախարարը հավելել է. «Պեկինը պաշտպանում է Իրանի տարածքային ամբողջականությունը և դեմ է երկրի ներքին գործերին արտաքին միջամտությանը»։
Ողջունելով Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև պաշտոնական հարաբերությունների վերականգնումը, Չին Գանգը նշել է, որ այդ համաձայնությունը կնպաստի տարածաշրջանի կայունության ու անվտանգության հաստատմանը: Նա հավելել է, որ Չինաստանը ողջունում է տարածաշրջանի երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացումը, և նման դրական զարգացումները վկայում են, որ հակաիրանական պատժամիջոցներն անօգուտ են եղել:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, Չիանստանի ԱԳ նախարարն ասել է, որ Թեհրան այցն իր ժամանակացույցում է: