Իրանի միջուկային արդյունաբերության առաջընթացի շարունակականություն
https://parstoday.ir/hy/news/iran-i196826-Իրանի_միջուկային_արդյունաբերության_առաջընթացի_շարունակականություն
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը լրջորեն ձգտում է միջուկային արդյունաբերության առաջընթացին՝ ազգային շահերն ապահովելու համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2023 11:39 Asia/Tehran
  • Իրանի միջուկային արդյունաբերության առաջընթացի շարունակականություն

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը լրջորեն ձգտում է միջուկային արդյունաբերության առաջընթացին՝ ազգային շահերն ապահովելու համար»։

Հենվելով տեղացի փորձագետների կարողությունների վրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը դիմել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը և ապացուցել, որ այլ նպատակ չունի, քան այդ էներգիայի խաղաղ և արդյունաբերական օգտագործումը։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալն ընդգծել է, որ միջուկային տեխնոլոգիան այսօր Իրանում արտադրում է 500 ռադիոդեղամիջոց, ինչը կարևոր դեր է խաղում հիվանդների առողջության պահպանման գործում։

Նա ընդգծեց.«Ատոմային արդյունաբերությունը երկրի մյուս ճյուղերի շարժիչ ուժն է և կարևոր դեր է խաղում տարբեր ոլորտներում, ուստի թշնամիները չեն  ցանկանում տեսնել Իրանի հզորությունն ու մեծությունը»։

Շիրմարդին ասաց. «Իրանն այն 13 երկրներից մեկն է, որոնք ունեն միջուկային վառելիքի ցիկլ, որն օգտագործում է տարբեր ոլորտներում»: