Իրանը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ հարձակումները Լիբանանի և Գազայի հատվածի վրա
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է ագրեսոր Սիոնիստական ռեժիմի հարձակումները Լիբանանի հարավում և Գազայի հատվածում խաղաղ բնակավայրերի վրա։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ուրբաթ օրը հայտարարել է, որ Ալ-Աղսա մզկիթի հարձակումներն ու պղծումը, ինչպես նաև սիոնիստ զինվորականների դաժան հարձակումը պաղեստինցի հավատացյալների վրա Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարում է և խախտում է միջազգային իրավունքի և մարդու իրավունքների սկզբունքները։ Նա կոչ է արել է համաշխարհային հանրության և միջազգային հանռության արձագանքել Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողություններին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է իսլամական կառավարությունների կողմից ճնշված պաղեստինյան ժողովրդին աջակցելու ամուր և համահունչ դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կանխելով Ալ-Աղսա մզկիթի պղծման կրկնությունը և ընդգծել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների դադարեցումը։