Իրանի կայուն ներկայությունը արտահանման շուկաներում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարն ընդգծել է.«Իրանի կայուն ներկայությունը արտահանման շուկաներում շարունակվում է»։
Մեհդի Սաֆարին ասել է. «Այս տարվա (1402թ.) 13-րդ կառավարության ծրագիրն է պահպանել արտահանման շուկաները և ավելացնել 20 տոկոսով արտահանումը դեպի հարևան երկրներ»։
Սաֆարին հավելել է. «Անցյալ տարվա 12 ամիսներին երկրի ոչ նավթային արտահանումը կազմել է մոտ 52 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 13%-ով»։
Իրանի փոխարտգործնախարարը հավելել է. «Արտահանման զարգացման 13-րդ կառավարության առաջին քայլերը նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի այցն էր տարածաշրջան՝ ինչպես օրինակ Ուզբեկստան, Կենտրոնական Ասիա, Դուշանբե, Ղազախստան և Ռուսաստան»։
Սաֆարին նշել է. «Իրանի արտահանումը Տաջիկստան աճել է 3-4 անգամ, իսկ ինժեներական ծառայությունների արտահանումն այս երկիր հասել է 500 մլն դոլարի»։
Խոսելով աֆրիկյան երկրների մասին Սաֆարին ասել է.«Աֆրիկայում կա մոտ 62 երկիր,ընդորում բոլոր ոլորտներում թե՛ հիմնական ապրանքների, և թե՛ Իրանի արդյունաբերություններին անհրաժեշտ ապրանքների հումքը կարելի է ներմուծել այդ երկրներից»։