Մեկնաբանություն- Իրանը վճռական է Հյուսիս-Հարավ առևտրային միջանցքն ակտիվացնելու հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i197202-Մեկնաբանություն_Իրանը_վճռական_է_Հյուսիս_Հարավ_առևտրային_միջանցքն_ակտիվացնելու_հարցում
Հյուսիս-Հարավ միջանցքը ԵԱՏՄ երկրների միջև հաղորդակցության կարևորագույն ուղիներից է: Իրանի 13-րդ կառավարությման վարած հարևանության և քաղաքականության շրջանակում, այս ճանապարհը կարող է կարևոր դեր խաղալ երկրի տարածքով արտասահմանյան ապրանքների տարանցման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2023 08:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանը վճռական է Հյուսիս-Հարավ առևտրային միջանցքն ակտիվացնելու հարցում

Հյուսիս-Հարավ միջանցքը ԵԱՏՄ երկրների միջև հաղորդակցության կարևորագույն ուղիներից է: Իրանի 13-րդ կառավարությման վարած հարևանության և քաղաքականության շրջանակում, այս ճանապարհը կարող է կարևոր դեր խաղալ երկրի տարածքով արտասահմանյան ապրանքների տարանցման հարցում:

Հյուսիս-Հարավ ցամաքային, ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային ուղին մեծ նշանակություն ունի և կարող է հարևան երկրներից ներգրավել ապրանքների մեծ ծավալ և շահույթ,  միևնույն ժամանակ կրճատելով բեռնափոխադրումների արժեքն ու ժամանակը:  
Հյուսիս-Հարավ միջանցքի մասին համաձայնագիրը  ստորագրվել է Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարների կողմից 23 տարի առաջ՝ Սանկտ Պետերբուրգում: Այս միջանցքը  Կենտրոնական Ասիայի և  երթուղու երկայնքով գտնվող երկրների տարանցիկ կարևոր ուղիներից է։
Բացի վերոնշյալից, Հյուսիս-հարավ ճանապարհը  կարող է հիմք ստեղծել եվրոպական երկրների, Արևմտյան Ասիայի և Կենտրոնական Ասիայի մերձեցման համար: Այն կարելի է համարել ԵԱՏՄ հաղորդակցության կարևորագույն ուղիներից մեկը։ 
Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Իրանն ու Ռուսաստանն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միաջզգային տրանսպորտային միջանցքի ստեղծմանն ուղղված ջանքերն արագացնելու անհրաժեշտությունը: Ռուսաստանը հայտարարեց, որ պատժամիջոցները շրջանցելու նպատակով,  պատրաստ է աջակցել Իրանին՝ միջանցքի կառուցման ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու հարցում:  

Իրանի 13-րդ կառավարությունը միջազգային ասպարեզում վարում է հարևանների հետ հարաբերությունները զարգացնելու քաղաքականություն և այդ առումով, Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացումը ծովային և առևտրային ոլորտում հնարավորություն կտա արդյունավետ կապեր հաստատել  մերձկասպյան երկրների և Ռուսաստանի հետ։
Իրանի ժողովրդական կառավարությունն այս հնարավորությունը չի սահմանափակել արտաքին դիվանագիտությամբ և իր նահանգներին հնարավորություն է տվել օգտվելով սեփական կարողություններից, կարևոր դերակատարություն ունենալ հարևանության քաղաքականության արդյունավետ իրացման գործում: 
Այդ շրջանակում,  Իրանի   Կասպից ծովին հարող Գիլան, Մազանդարան և Գոլեստան նահանգները արդյունավետորեն համագործակցում են հարևան նահանգների հետ:   
Իարնի համար շատ կարևոր է նաև Ռուսաստանի Աստրախանի շրջանի տնտեսական դիրքը, ուստի իրանցի պաշտոնյաներն ու փորձագետները այդ շրջանի մասին խոսում են որպես հիմնական ապրանքների փոխադրման և մատակարարման ոլորտում ռազմավարական հանգույցի մասին: 
Աստրախանը Ռուսաստանի կարևոր ծովային տերմինալներից է Կասպից ծովում և Իրանի հետ առևտրի համար գետային փոխադրման կարևորագույն կետերից մեկը։ Աստրախանը զբաղեցնում է  49000 քառակուսի կիլոմետր տարածք և գտնվում է Կասպից ծովից 65 կմ հեռավորության վրա։
Իրենց ռազմավարական դիրքի շնորհիվ, Իրանի հյուսիսային նահանգները կարևոր նշանակություն  և հարևանների հետ տնետսական հարաբերությունների հարցում մեծ դերակատարություն ունեն: Այս նահանգների աշխարհագրական դիրքի արդյունավետ օգտագործումը առևտրային և արդյունաբերական բարձր առավելությունների հետ մեկտեղ,  կարող են կարևոր դեր խաղալ հարևան երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետության   հարաբերությունների ամրապնդման գործում։

Աղբյուր՝ Իրան օրաթերթ