Ռայիսի. Իրանի ժողովուրդը հավատարիմ է մնալու իսլամի նպատակներին մինչև Ղոդսի ազատագրումը
https://parstoday.ir/hy/news/iran-i197228-Ռայիսի._Իրանի_ժողովուրդը_հավատարիմ_է_մնալու_իսլամի_նպատակներին_մինչև_Ղոդսի_ազատագրումը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Իրանի մեծ ժողովուրդը Ղոդսի համաշխարհային օրը մեկ անգամ ևս իր խանդավառ ներկայությամբ կհայտարարի, որ մենք հավատարիմ ենք մնալու իսլամի նպատակներին մինչև Ղոդսի ամբողջական ազատագրումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2023 12:46 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանի ժողովուրդը   հավատարիմ է մնալու իսլամի նպատակներին  մինչև Ղոդսի ազատագրումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Իրանի մեծ ժողովուրդը Ղոդսի համաշխարհային օրը մեկ անգամ ևս իր խանդավառ ներկայությամբ կհայտարարի, որ մենք հավատարիմ ենք մնալու իսլամի նպատակներին մինչև Ղոդսի ամբողջական ազատագրումը»:

Ուրբաթ օրը՝ ապրիլի 14-ին, իրանական ֆարվարդին ամսի 25-ին,որը  համընկնում է Ռամազան բարեբաստիկ ամսվա 23-ին, նշվելու է Ղոդսի համաշխարհային օրը։

Ռամազան բարեբաստիկ  ամսվա վերջին ուրբաթ օրը Իրանի Իսլամական Հանրապետության մեծ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ հռչակվել  է Ղոդսի համաշխարհային օր։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի առավոտյան, Ռամազանի բարեբաստիկ ամսվա 21-ին , Ալի էմիրապետի նահատակության գիշերը  Լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում հավատացյալների ներկայությամբ ունեցած ելույթում նշելով,որ Իմամ Խոմեյնին Ղոդսի և Պաղեստինի հարցը Իսլամական աշխարհի կարևորագույն հարցը համարելով Ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակեց Ղոդսի և Պաղեստինի ճնշված ժողովրդին հովանավորելու համաշխարհային օր, ընդգծել է,-«Իրանի մեծ ժողովուրդը Ղոդսի համաշխարհային օրը մեկ անգամ ևս իր խանդավառ ներկայությամբ կհայտարարի, որ մենք հավատարիմ ենք մնալու իսլամի նպատակներին մինչև Ղոդսի ամբողջական ազատագրումը»: