Բաքվում Իրանի դեսպանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ
Ապրիլ 12, 2023 14:36 Asia/Tehran
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հանդիպել և զրուցել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ։
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին թվիթերյան իր էջում անդրադառնալով ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը գրել է.«Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կառուցողական բանակցություններից հետո ես նաև անկեղծ և կառուցողական զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, հուսով եմ, որ սկսված գործընթացի վերջնական արդյունքը կնպաստի երկու երկրների և տարածաշրջանի շահերին»։
Պիտակ