Էր Ռիադում Իրանի դեսպանատան դռները երկար տարիներ ընդմիջումից հետո բացվել են
ԶԼՄ-ները հայտնում են 7 տարի ընդմիջումից հետո Էր Ռիադում ԻԻՀ դեսպանատան բացվելու մասին:
Reuters լրատվական գործակալությունը, անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնմանը, հայտարարել է, որ Էր Ռիադում Թեհրանի դեսպանատան մուտքի դռները յոթ տարի անց առաջին անգամ վերաբացվել են։
Վկայակոչելով ականատեսներին, գործակալությունը հայտնում է, որ խումբը ժամանել է Իրանի դեսպանատան շենքը ստուգելու:
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին Սաուդյան Արաբիա իրանական պատվիրակության այցի վերաբերյալ ասել է. «ԻԻՀ և Սաուդյան Արաբիայի միջև պաշտոնական հարաբերությունների և երկու երկրների քաղաքական և հյուպատոսական ներկայացուցչությունների դիվանագիտական գործունեությունը վերսկսելու վերաբերյալ համաձայնագրի կատարման շրջանակում, Իրանի տեխնիկական պատվիրակությունը կեսօրին ժամանել է Ռիադ և նրան դիմավորել են Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները»։
ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է. «Էր Ռիադում և Ջեդդայում գործող երկու աշխատանքային խմբերի միջոցով իրանական պատվիրակությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի դեսպանություն և գլխավոր հյուպատոսություն բացելու, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունում Թեհրանի մշտական ներկայացուցչի գործունեության համար»։
Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատունը փակ է 2016 թվականից, երբ Էր Ռիադը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ։
Անցած ամիս երկու երկրները պայմանավորվել են Չինաստանի միջնորդությամբ բանակցություններում վերջ տալ դիվանագիտական վեճին, վերաբացել դեսպանատները և վերսկսել հարաբերությունները: