Իրանի ՆԳՆ. Իսլամական երկրների միասնությունը կարագացնի Պաղեստինի ազատագրումը
Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է,որ իսլամական երկրների լայն միասնությունը հույս է ներշնչում ,որ շուտով կազատագրվեն օկուպացված տարածքները:
Վաղը՝ ապրիլի 14-ը, ֆարֆարդին ամսի 25-ը, բարեբաստիկ Ռամազան ամսվա 23-ը, Ղոդսի համաշխարհային օրն է։
Այս առիթով, Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.- «Օկուպացված Պաղեստինում տեղի ունեցող զարգացումները պատճառ են դարձել, որ այս տարվա Ղոդսի համաշխարհային օրը տարբերվի նախորդ տարիներից: Այդ իրադարձությունների շարունակումը կարող է Իսլամական աշխարհի մուսուլման ժողովուրդների աջակցությամբ ու միասնությամբ Սիոնիստական ռեժիմին մոտեցնել իր ոչնչացմանը»:
«Այս օրերին աշխարհն ականատես է լինում Սիոնիստական ռեժիմի իրական և բռնի դեմքին, ներքին հակամարտությունների աճին և անկմանը» ընդգծվել է հայտարարության մեջ:
««Պաղեստինն իսլամական աշխարհի միասնության առանցք, Ղոդսն ազատագրման շեմին» կարգախոսով Ղոդսի համաշխարհային օրն այս ուղերձն է փոխանցում, որ աշխարհի ազատատենչ ժողովրդի կողքին իսլամական երկրների միասնությամբ կարելի է հույս ունենալ,որ օկուպացված տարածքները կազատագրվեն և կվերակնգվեն Պաղեստինի ժողովրդի իրավունքները», հստակեցվել է Իրանի ՆԳՆ հայտարարության մեջ: