Արժույթի միջազգային հիմնադրամ. Իրանը 2022 թվականին դարձավ աշխարհի 22-րդ խոշորագույն տնտեսությունը
(last modified Fri, 14 Apr 2023 08:29:00 GMT )
Ապրիլ 14, 2023 11:59 Asia/Tehran
  • Արժույթի միջազգային հիմնադրամ. Իրանը 2022 թվականին դարձավ աշխարհի 22-րդ խոշորագույն տնտեսությունը

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ 2022 թվականին Իրանի համախառն ներքին արդյունքը աճել է, կազմելով 141 միլիարդ դոլար: Նույն թվականին Իրանը դարձել է աշխարհի 22-րդ տնտեսությունը, իսկ Չինաստանը՝ աշխարհի ամենամեծ տնտեսությունը:

Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցում հրապարակել է 2022 թվականին աշխարհի 193 երկրների, այդ թվում՝ Իրանի ՀՆԱ-ն։

Չնայած ամենախիստ պատժամիջոցներին, Իրանն աշխարհի 193 երկրների շարքում 22-րդն է:

Կազմակերպությունը հայտարարել է, որ Չինաստանը 2022 թվականին եղել է աշխարհի ամենամեծ տնտեսությունը՝ 30,216 միլիարդ դոլար համախառն ներքին արդյունքով։ Երրորդ տեղում են ԱՄՆ-ն՝ 25 հազար 464 միլիարդ դոլար տնտեսությամբ, Հնդկաստանը՝ 11 հազար 855 միլիարդ դոլարի տնետսությամբ։

Չորրորդից քսաներորդ տեղում են  Ճապոնիան, Գերմանիան, Ռուսաստանը, Ինդոնեզիան, Բրազիլիան, բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Իտալիան, Մեքսիկան, Հարավային Կորեան, Կանադան, Իսպանիան, Սաուդյան Արաբիան, Թայվանը, Եգիպտոսը, Լեհաստանը, Ավստրալիան և Թայվանը։ 

Տուվալու փոքր երկիրը, որի համախառն ներքին արդյունքը կազմում է 58 մլն դոլար, հայտնի է որպես աշխարհի ամենափոքր տնտեսությունը՝ հաշվի առնելով  գնողունակության ինդեքսը։