Ապրիլ 16, 2023 15:39 Asia/Tehran
  • Իրանում միգրացիայի միջազգային կազմակերպության գարսենյակի ղեկավար. Աշխարհը պետք է գնահատի աֆղան ներգաղթյալներին ԻԻՀ մատուցած  ծառայությունները

Իրանում միգրացիայի միջազգային կազմակերպության գարսենյակի ղեկավարը հայտարարել է. «Իրանը մարդասիրական ծրագրեր է իրականացնում աֆղան ներգաղթյալներին աջակցելու համար և աշխարհը պետք է գնահատի այդ ջանքերը»:

Իրանի  Քերման նահանգի նահանգապետ Մոհամմադ Մահդի Ֆադակարի հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև Ճապոնիայի դեսպանը, Լալինի Վեերասամին բարձր է գնահատել Իրանի պատասխանատու վերաբերմունքը և տասնամյակներ շարունակ աֆղան ներգաղթյալներին ծառայությունների մատուցումը»:
Նա նշել է. «Աշխարհը պետք է գնահատի մարդասիրական սկզբունքների հիմամբ Իրանի կողմից աֆղան ներգաղթյալների համար իրականացվող ծրագրերը: Աշխարհը պետք է տեղեկանա Իրանի քայլերի մասին»: 
Լալինի Վեերասամին հավելել է. «Կազմակերպությունը լայն ներկայություն ունի Պակիստանում, Իրաքում և այլ երկրներում, և հույս ունի ավելացնել իր ծառայությունները Իրանում։ ԻԻՀ ավելի քան քառասուն տարի հյուրընկալել է աֆղան ներգաղթյալների: Այսօր նրանցից առնվազն 5 միլիոնն ապրում է Իրանում և ԻԻՀ քաղաքացիների հետ հավասարապես օգտվում երկրի հնարավորություններից»:

Պիտակ