Մայիս 18, 2024 17:36 Asia/Tehran
  • Եվրասիանեթ. Հարկային տվյալները հաստատում են Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից

«Եվրասիանեթ» վերլուծական լրատվական կայքը Հայաստանում հարկատուների վերջին պատմություններն ուսումնասիրող զեկույցում գրել է. «Հաշվի առնելով, որ Հայաստանի խոշորագույն հարկատուի շահույթի զգալի տոկոսը ստացվում է Ռուսաստան արտահանումից, Երևանը դեռևս կանգնած է Ռուսաստանից իր տնտեսական կախվածությունը դադարեցնելու մարտահրավերի առաջ»:

Այս ամերիկյան կայքը գրել է. «Թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արագորեն ամրապնդել է իր երկրի քաղաքական հարաբերությունները Եվրամիության և ԱՄՆ-ի հետ, սակայն քաղաքական փոփոխությունների գործընթացն ավելի արագ է թվում, քան Հյուսիսից և Ռուսաստանից Հայաստանի տնտեսության ուղղության փոփոխությունը»։

Այս կայքը հավելել է. «Էմբարգոյի տակ գտնվող Ռուսաստանի հետ առևտուրը շատ շահավետ է եղել բազմաթիվ հայկական ձեռնարկությունների համար, որոնք հարմարվել են միջնորդության դերին՝ արևմտյան ապրանքների անմիջական հասանելիությունից զրկված ռուս սպառողների կարիքները բավարարելու գործում»:

Ըստ «Հայաստանի Պետական ​​եկամուտների կոմիտեի»՝ 2024 թվականի առաջին եռամսյակում այս կազմակերպությունը բջջային հեռախոսների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող, «Mobile Center» կոչվող ընկերությունից ստացել է ավելի քան 51 միլիոն դոլարի հարկ, ինչը երեք անգամ գերազանցում է այս ընկերության վճարած հարկը նախորդ տարվա նույն Ժամանակահատվածում:

«Mobile Center»-ի հարկային վճարումները նույնիսկ ավելի բարձր են եղել, քան «Գազպրոմ Արմենիայի» և Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինացիայի վճարումները։