Հունիս 18, 2024 10:21 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն ձգտում է միջուկային զենքը տարածել/ Ռուսաստան. Բայդենին անհրաժեշտ է ավելի շատ արյունահեղություն Եվրոպայում

Pars Today  լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրները խորհրդակցում են միջուկային զենքը մարտական պատրաստության բերելու ուղղությամբ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այս կազմակերպությունը համարում է միջուկային դաշինք և պնդում, որ ՆԱՏՕ-ի նպատակը միջուկային զենքից զերծ աշխարհն է։

Ըստ Pars Today-ի՝ «Սթոլթենբերգը» պնդել է.- «Աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ունեն միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն չունի, ավելի վտանգավոր աշխարհ է»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է.- Ամերիկան ​​և նրա եվրոպական դաշնակիցները ներկայումս արդիականացնում են իրենց միջուկային զինանոցները։

Միեւնույն ժամանակ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարություններին, ասել է. «Նման հռետորաբանությունը ոչ այլ ինչ է, քան լարվածության սրման ուղղությամբ քայլ անելը»։

ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան զգուշացրել է կազմակերպության անդամ երկրներին Ուկրաինա զենքի առաքումը պարտադրելու ՆԱՏՕ-ի ծրագրերի կապակցությամբ։

Զախարովան ասել է.-Եվրոպան պետք է հասկանա, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի դրոշի ներքո իրենց ներքաշում է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման։

ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անհրաժեշտ է ավելի շատ արյունահեղություն Եվրոպայում՝ իշխանության ղեկին մնալու համար։

Վերջերս Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարների հանդիպմանը, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ասել է.- ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցները կավելացնեն իրենց ռազմական ծախսերը՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում բեռը արդարացիորեն կիսելու համար:

Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վերջերս ընդգծել է, որ մոտ ապագայում ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագիր չկա։

Հունգարիան, որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, նույնպես հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ծրագրում է 3 ռազմակայան ստեղծել Ուկրաինային զենք մատակարարելու համար։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ եթե այդ բազաները ստեղծվեն Ուկրաինային սահմանակից երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, ապա դրանք կդառնան ռազմական թիրախ։