Հունիս 17, 2024 10:55 Asia/Tehran
  • Ֆրանսիայի «Հայրենասերներ» շարժման առաջնորդ. ՆԱՏՕ-ն աշխարհը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ

Ֆրանսիայի «Հայրենասերներ» շարժման առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպը զգուշացրել եվրոպացիներին, որ ՆԱՏՕ-ն աշխարհը մղում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Facebook-ի իր էջում արած գրառման մեջ նա նշել է․ «Մոռացեք Ֆրանսիայի քաղաքական կրկեսի և նախագահ Էմանուել Մակրոնի մասին։ ՆԱՏՕ-ի ղեկավարների հայտարարությունները հուշում են, որ նրանք աշխարհը մղում են դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ»:  

Ֆիլիպը Ֆրանսիային կոչ է արել դուրս գալ ՆԱՏՕ-ից ու ԵՄ-ից, հավելելով․ «Ֆրանսիան կործանման վտանգի տակ է։ Եթե  ինքներս չարթնանանք, միևնույն է  արթնացումը կգա, բայց  այն  շատ  դաժան ու ցավալի կլինի»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նշելով, որ ՆԱՏՕ-ն միջուկային դաշինք է, գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է․ « Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները խորհրդակցություններ են անցկացնում միջուկային զենքը մարտական պատրաստության բերելու  ուղղությամբ»։

Ստոլտենբերգն այս կապակցությամբ այլ մանրամասներ չի ներկայացրել, հավելելով, որ ՆԱՏՕ-ի նպատակը միջուկային զենքից զերծ աշխարհն է, սակայն քանի դեռ աշխարհում միջուկային զենք կա, դաշինքը մնալու է  միջուկային։

Նա ասել է․ «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ  Չինաստանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան, ունեն միջուկային զենք։ Եվ եթե նման աշխարհում  ՆԱՏՕ-ն հրաժարվի իր միջուկային զենքից, մենք կկանգնենք շատ ավելի վատ իրավիճակի առաջ»։

 

Պիտակ