Հոկտեմբեր 10, 2024 19:41 Asia/Tehran
  • ՆԱՏՕ խոշոր միջուկային զորավարժությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ. Ռյութե

ՆԱՏՕ-ն կիրականացնի վաղուց նախատեսված միջուկային զորավարժությունները հաջորդ շաբաթ, հինգշաբթի հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Մարկ Ռյութեն, տեղեկացրել է Associated Press-ը։

«Անկայուն աշխարհում կենսականորեն կարեւոր է, որպեսզի մենք ստուգենք մեր պաշտպանությունը եւ ամրացնենք այն, որպեսզի մեր հակառակորդներն իմանան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է եւ կարող է պատասխանել ցանկացած սպառնալիքի»,- Լոնդոնում լրագրողներին ասել է ՆԱՏՕ նոր գլխավոր քարտուղարը։

«Steadfast Noon» զորավարժությունները մեկնարկելու են երկուշաբթի եւ կշարունակվեն մոտ երկու շաբաթ։ Դրանք կղեկավարեն Բելգիան եւ Նիդեռլանդները, զորավարժություններին կմասնակցեն ութ ռազմակայաններ եւ 2 000 զինծառայողներ, 60 ինքնաթիռ 13 երկրներից։ Այդ զորավարժություններն անցկացվում են յուրաքանչյուր տարվա գրեթե նույն ժամանակաշրջանում, ավելի քան տասը տարի։ Դրանց մասնակցում են ռմբակոծիչներ եւ կործանիչներ, որոնք կարող են կրել միջուկային մարտագլխիկներ։ Մարտական զինամթերքներ չեն օգտագործվում։ Զորավարժությունների հիմնական մասն իրականացվում է Ռուսաստանից 900 կիլոմետր հեռավորությամբ, Հյուսիսային ծովում։

ՆԱՏՕ պաշտոնատար անձանց խոսքով՝ Մոսկվան տեղեկացվել է զորավարժությունների մասին։

 

 

Պիտակ