Ադրբեջանում կամ Հայաստանում ՆԱՏՕ-ի ակտիվությունն ապակառուցողական է. ՌԴ ԱԳՆ
(last modified 2024-10-16T16:09:17+00:00 )
Հոկտեմբեր 16, 2024 19:39 Asia/Tehran
  • Ադրբեջանում կամ Հայաստանում ՆԱՏՕ-ի ակտիվությունն ապակառուցողական է. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում, անկախ նրանից՝ դա Ադրբեջանում է, թե Հայաստանում, ապակառուցողական բնույթ է կրում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն գեներալ Յանուշ Ադամչակի՝ վերջերս Բաքու կատարած այցը:

Այցի ընթացքում արևմտյան պաշտոնյան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ադրբեջանի հետ համագործակցության նոր շրջանակներ է դիտարկում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռազմական կրթությանը, օպերատիվ համատեղելիությանը, կայունությանը և պաշտպանական ներուժի զարգացմանը:

Զախարովայի խոսքով՝ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանը Ռուսաստանի հետ դիմակայության թատերաբեմ դարձնելն է, երկրների միջև բախումներ հրահրելը, իսկ հետո դրանից օգուտը ստանալը: Մինչդեռ Մոսկվան այլ դիրքորոշում ունի` տարածաշրջանում որոշումները պետք է ընդունեն հենց այդ տարածաշրջանի երկրները։

Այս համատեքստում Մարիա Զախարովան նշել է` «3+3» ձևաչափով առաջիկա բանակցությունները հստակ հաստատում են, որ Մոսկվայի դիրքորոշման իրագործումը հնարավոր է։

 

Պիտակ