Մեր ուղերձն է Պուտինին՝ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, որը կդառնա դաշինքի անդամ. Ռյուտե
(last modified 2024-10-17T15:02:57+00:00 )
Հոկտեմբեր 17, 2024 18:32 Asia/Tehran
  • Մեր ուղերձն է Պուտինին՝ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, որը կդառնա դաշինքի անդամ. Ռյուտե

Ուկրաինան ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում, որտեղ նա նախագահում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը:

«Այս պահին ստացվում է, որ Ուկրաինան կլինի 33-րդ անդամը, բայց, հնարավոր է՝ ինչ-որ մեկը կարող է նրանից առաջ ընկնել: Սակայն ապագայում Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի անդամ: Սա այն է, ինչ մենք որոշել ենք Վաշինգտոնում», - ասել է Ռյուտեն:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին այն է, որ «դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային և, եթե պահանջվի, երկարաժամկետ հեռանկարում, որպեսզի Ուկրաինան, ՌԴ-ի հետ բանակցությունների դեպքում, ամուր դիրք ունենա»:

 

Պիտակ