Իրանում մշակված հակաքաղցկեղային նոր դեղամիջոցն ավելացնում է կյանքի տևողությունը, և բուժումն ընթանում է առանց մազաթափության ու քաշի կորստի
(last modified 2024-10-16T12:57:17+00:00 )
Հոկտեմբեր 16, 2024 16:27 Asia/Tehran
  • Իրանում մշակված հակաքաղցկեղային նոր դեղամիջոցն ավելացնում է կյանքի տևողությունը, և բուժումն ընթանում է առանց մազաթափության ու քաշի կորստի

Pars Today-ի հաղորդմամբ՝ իրանական գիտահեն ընկերությունը մշակել է նոր հակաքաղցկեղային դեղամիջոց, որը կօգնի երկարացնել հիվանդների կյանքը:

Ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատու Ալի Աղաջանին նշել է, որ ընկերության մասնագետները մշակել են հակամարմինների վրա հիմնված նոր սերնդի դեղամիջոց, որի մենաշնորհը նախկինում պատկանում էր բրիտանական ընկերությանը։  

Հաղորդվում է, որ դեղամկջոցն արտարդվել է Conjugates Drug Antibody տեխնոլոգիայով: Այն թույլ է տալիս դեղամիջոցին հասնել քաղցկեղային հյուսվածքին և բժշկին հնարավորություն է տալիս մեկ դեղամիջոցով իրականացնել միաժամանակ իմունոթերապիա և քիմիաթերապիա։

Ալի Աղաջանին հավելել է․ «Tedrox  ապրանքային անվանումով դեղամիջոցն օգտագործվում է կրծքագեղձի և ստամոքս-աղիքային համակարգի որոշ քաղցկեղների դեպքում։ Այն կարող է մի քանի անգամ երկարացնել հիվանդների կյանքի տևողությունը։ Իսկ քանի որ դեղամիջոցի ազդեցությունը նպատակային է, դրա չափաբաժինն ավելի փոքր է, ինչը հնարավորություն է տալիս խուսափել այնպիսի կողմնակի ազդեցոիւթյուններից,  ինչպես՝ մազաթափությունն ու քաշի կուրստը»։

Նշելով, որ  դեղամիջոցը զգալիորեն փոքրացնում է քաղցկեղի կրկնվելու հավանականությունը, Աղաջանին հավելել է. «Ներկա պահին դեղամիջոցը մուտք  է գործել զանգվածային արտադրության փուլ, իսկ դրա գինը   արտասահմանյան օրինակի գնի 10 տոկոսից էլ ցածր է։ Մեր արտադրած դեղամիջոցն արժե 200 դոլար, իսկ արտասահմանյան օրինակը՝ 3 հազար»։