Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում համընդհանուր պատերազմի ռիսկի մասին
(last modified 2024-10-16T14:41:22+00:00 )
Հոկտեմբեր 16, 2024 18:11 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում համընդհանուր պատերազմի ռիսկի մասին

Իսրայելի գործողությունները կարող են տարածաշրջանը վերածել համընդհանուր պատերազմի գոտու։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով` Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը և գնահատում է Իրաքի իշխանությունների ջանքերը երկիրը Մերձավոր Արևելքում ծավալվող հակամարտությունից հեռու պահելու ուղղությամբ:

Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահ»-ի ուժերի դեմ և շարունակում է հարևան երկրի օդային ռմբակոծությունները, այնտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ներառյալ շիաների շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:

 

 

Պիտակ