Համաս. Իսրայելի հարձակումը պաղեստինցի փախստականների վրանների վրա ռազմական հանցագործություն է
Pars Today- Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (Համաս) Իսրայելի ագրեսիվ գործողությունը Խան Յունիսում, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում, անվանել է «բացահայտ ռազմական հանցագործություն»։
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (Համաս) չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսում գտնվող պաղեստինցի փախստականների վրանների վայրենաբարո հարձակումը և դաժան ռմբակոծությունը, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են մի շարք խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, վկայում է սիոնիստական ռեժիմի` հրադադարի համաձայնագրի լիակատար անտեսման և իր պարտավորություններից խուսափելու հստակ ջսնքերի մասին։ Այս հայտարարության մեջ Համասը լարվածության սրման հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը դրել է «հանցագործ սիոնիստ օկուպանտի» վրա և կոչ է արել միջնորդներին և երաշխավոր երկրներին կանխել «ֆաշիստական օկուպանտի» հանցագործությունների շարունակությունը և թույլ չտալ «սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործ վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա ծայրահեղական կաբինետին» խուսափել համաձայնագրի պարտավորություններից, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց, բնակելի տարածքների և փախստականների ճամբարների դեմ ռմբակոծությունների դադարեցումից։ Չորեքշաբթի օրը սիոնիստական ռեժիմը թիրախավորեց Խան Յունիսի Մավասի շրջանում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարը, որի հետևանքով զոհվեց յոթ մարդ, իսկ վիրավորվեց ավելի քան 10 մարդ։