ԵՄ–ն փաստացի դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը
(last modified 2024-10-18T07:40:58+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 11:10 Asia/Tehran
  • ԵՄ–ն փաստացի դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը

Եվրամիությանը փաստացի դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը։

«Վրացական իշխանությունների գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին, այդ իսկ պատճառով ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո դադարեցվել է։Վրաստանին կոչ ենք իրականացնել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան»,- ասված է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ եվրոպացի առաջնորդների ընդունած հայտարարության մեջ:

Հիշեցնենք ԵՄ–ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատթարացան, երբ Վրաստանը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք ընդունեց։

Ըստ այդ օրենքի` ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ–ները պարտավոր են գրանցվել օտարերկրյա ուժերի շահերն իրականացնող կազմակերպությունների ռեեստրում և հայտարարագիր լրացնել, եթե նրանց տարեկան եկամտի ավելի քան 20 տոկոսը կազմում է արտասահմանյան ֆինանսավորումը։

 

Պիտակ