Գեներալ Ղաանին «մեկ կրակոցով» հերքեց արևմտյան ԶԼՄ-ների բոլոր պնդումները
(last modified 2024-10-16T13:25:52+00:00 )
Հոկտեմբեր 16, 2024 16:55 Asia/Tehran
  • Գեներալ Ղաանին «մեկ կրակոցով» հերքեց արևմտյան ԶԼՄ-ների բոլոր պնդումները

ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարը մասնակցել է հանրային արարողության, ձախողելով արևմտյան ԶԼՄ-ների վարած հոգեբանական պատերազմը։

Pars Today-ը հաղորդում է, որ «Թեհրան թայմս» թերթում տեղ գտած հոդվածում քննարկվել են գեներալ Ղաանիի մահվան մասին արևմտյան ԶԼՄ-ների կողմից տարածվող լուրերը։ Արևմտյան ԶԼՄ-ներում առավել քան երբևէ նկատվում է Իսրայելի նկատմամբ բացահայտ հակվածությունը։ 

Այդ լրատվամիջոցները փորձում են հնարավոր բոլոր միջոցներով արդարացնել ռեժիմին, որն իրականացնում է մարդկության դեմ ուղղված աներևակայելի հանցագործություններ։ Այս ամոթալի ընթացքը, որը մի ժամանակ սահմանափակվում էր լրագրաղական էթիկայի սկզբունքներով, այսօր վերածվել է կեղծ լուրերի  տարածման։ ԶԼՄ-ները վերջին տարվա ընթացքւոմ մի կողմ են դրել անգամ բացահայտ կեղծ լուրեր տարածելուց խուսափելու սկզբունքը։

2023թ հոկտեմբերի 7-ից ԶԼՄ-ները լի են ՀԱՄԱՍ-ի, պաղեստինցիների, լիբանանցիների և նույնիսկ իրանցիների մասին կեղծ լրատվությամբ։ Այդ հորինված լուրերի մեջ կան այնպիսի սարսափելի պնդումներ, ինչպես օրինակ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցի երեխաներին գլխատելու մասին լուըը, կամ ալ-Արաբի ալ-Ահլի հիվանդանոցի ռմբակոծումն ու քաղաքացիական վայրերի օգտագործումը որպես պաշտպանական վահան: Սակայն նույնիսկ նման պատմությունները կարող են խելամիտ թվալ՝ համեմատած այն զավեշտալի պնդումների հետ, որոնք վերջին շաբաթներին հնչում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատարի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին:

Սլզբում հաղորդվեց, թե Իսմայիլ Ղաանին սպանվել է սեպտեմբերի 26-ին Բեյրութի վրա իրականացված հարձակման ժամանակ։ Այդ հարձակման հետևանքով նահատակվել էր ՀԱՄԱՍ-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։ Կորպուսը հայտարարեց, որ հարձակման հետևանքով նահատակվել է ավագ հրամանատարներից գեներալ Նիլֆուրուշանը։ 

Զոհերի մարմինների ճանաչումից հետո արևմտյան լրատվամիջոցները սկսեցին  կեղծ տեղեկատվության նոր ալիքը, պնդելով, թե հարձակման ժամանակ ծանր վիրավորվել է նաև գեներալ Ղաանին։ Հետո հաղորդվեց, որ Ղաանին Թեհրան է տեղափոխվել կարճ այցով Բեյրութ մեկնած ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի ինքնաթիռով։ 

Սակայն երբ ԻՀՊԿ բարձրաստիճան պաշտոնյան հերքեց Ղաանիի վիրավորվելու մասին լուրը, արևմտյան ԶԼՄ-ները սկսեցին տարածել հերթական սուտը։ Աղբյուրը Middle East Eye-ն էր, որը գործում է Բրիտանիայում և որոշ տվյալներով ֆինանսավորվում Կատարի  կառավարության կողմից։

Դիմադրության նկատմամբ ակնհայտ թշնամանքով լցված իրաքցի լրագրողը հայտնում էր որ ըստ Թեհրանում, Բեյրութում և Բաղդադում գտնվող 10 աղբյուրների, Ղաանին  «հարցաքննվում» է սեյեդ Հասան Նասրալլայի սպանությանը հանգեցրած՝ «հետախուզության ոլորտում ունեցած բացթողման» մեջ ունեցած իր դերի համար:

Հաջորդիվ մի շարք ԶԼՄ-ներ ավելի առաջ գնացին ու հաղորդեցին, թե Ղանին հարցաքննության ժամանակ կաթված էստացել։ Սակայն հրամանատարը, որի մասին երկու շաբաթվա ընթացքում հաղորդվում էր, թե սպանվել, վիրավորվել և ձերբակալվել է, երեքշաբթի օրը ներկայացավ հանրային արարողության։

ԻՀՊԿ այլ պաշտոնյաների հետ միասին, Իսմայիլ Ղաանին մասնակցել է գեներալ Նիլֆուրուշանի հուղարկավորոությանը։ Նրան տեսել են աղոթելիս և մյուսների հետ զրուցելիս։ Այսպիսով,  արևմտյան լրատվամիջոցների վերջին օրերի բոլոր պնդումները հերքվել են։

 

Ի՞նչ են անում արևմտյան լրատվամիջոցները.

Գեներալ Ղաանին, ինչպես իր իրավանախորդը՝ նահատակ Ղասեմ Սոլեյմանին, հայտնի է նրանով, որ ավելի քիչ է երևում հանրության շրջանում և այնքան էլ չի շփվում լրատվամիջոցների հետ: Նրա պես մարդիկ  սովորաբար երևում են միայն պաշտոնական միջոցառումների ժամանակ, որտեղ ներկա են Իրանի բոլոր մակարդակի պաշտոնյաները: Այսպիսով, ի սկզբանե ծիծաղելի էր, որ արևմտյան լրատվամիջոցները փորձում էին կասկածի տակ դնել նրա գտնվելու վայրը՝ ընդգծելով նրա «երկարատև բացակայությունը հանրության աչքից»:

Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Սադր ալ-Հոսեյնին ասել է. «Ես կարծում եմ, որ բացի դիմադրության ուժերի ոգին թուլացնելուց, արևմտյան լրատվամիջոցները, Իսրայելի և ամերիկյան հետախուզական ծառայությունների հետ համագործակցելով, փորձել են հետևել Ղաանիին և նրա գործունեությանը, քանի որ ԻՀՊԿ-ի «Ղուդս» ուժերի հրամանատարների մասին տեղեկություններ հավաքելը դժվար է»:

Այս փորձագետը զգուշացրել է, որ լրտեսական գործակալությունների հետ նման սերտ և պարբերաբար համագործակցությունն անդառնալիորեն կվնասի արևմտյան լրատվամիջոցների հեղինակությանը. Միտում, որն արդեն սկսվել է։

Արևմտյան լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը արագորեն նվազում է: Այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Reuters-ը և The New York Times-ը, որոնք ժամանակին համարվում էին տեղեկատվության հավաստի աղբյուրներ, այժմ բախվում են հանրության աճող թերահավատության խնդրի՝ ճշմարտությունը խեղաթյուրելու իրենց ակնհայտ միտումի պատճառով: Նրանց պատումները  կուրորեն ընդունելու օրերը մոտենում են ավարտին, քանի որ մեծ թվով մարդիկ փնտրում են տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ: