Ռուսաստան. Ամերիկան ​​անհամբեր սպասում է Կորեական թերակղզում հակամարտության սկսման
(last modified 2024-10-16T13:36:32+00:00 )
Հոկտեմբեր 16, 2024 17:06 Asia/Tehran
  • Ռուսաստան. Ամերիկան ​​անհամբեր սպասում է Կորեական թերակղզում հակամարտության սկսման

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Կորեական թերակղզում ԱՄՆ-ի կողմից լարվածության ստեղծմանը,  ասել է․  «Նրանք անհամբեր սպասում են և նույնիսկ երազում են այս տարածքները բռնկված տեսնել»։

Ըստ Parstoday-ի՝ Զախարովայի այս հայտարարություններն արվել են Հյուսիսային Կորեային ուղղված ԱՄՆ Պետդեպարտամենտի կոչից հետո՝ դադարեցնել այն գործողությունները, որոնք, ըստ Վաշինգտոնի, հանգեցնում են Կորեական թերակղզում լարվածության սրմանը։

Այս օրերին Կորեական թերակղզում լարված օրեր են ընթանում՝ հյուսիսային հարեւանի երկնքում հարավկորեական քարոզչական անօդաչու թռչող սարքերի, իսկ հարավային հարեւանի երկնքում հյուսիսկորեական աղբով լի օդապարիկների թռիչքների պատճառով։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում գրել է. «Դասական ամերիկյան հնարք. Սադրեք իրավիճակը, իսկ հետո ամեն ինչի մեղքը բարդեք նրանց վրա, ում ստիպել եք գործել իրենց կամքին հակառակ»։

Նա նաև ընդգծել է, որ Սեուլն ու Տոկիոն՝ «տարածաշրջանի անվտանգության երկու կարևոր կետերը», գտնվում են Միացյալ Նահանգների խիստ ճնշման տակ, ինչը նրանց ստիպում է «չունենալ կամք՝ ազատվելու իրենց վրա ամերիկյան խաղի կողմից պարտադրված ստրկության լծից»։

Միևնույն ժամանակ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնեց Փհենյանին ռազմական աջակցություն ցուցաբերելու Մոսկվայի պատրաստակամության մասին։

Փհենյանի վրա երրորդ երկրի հարձակման դեպքում Հյուսիսային Կորեային Ռուսաստանի ռազմական աջակցության մասին հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Հիմնվելով Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմավարական պայմանագրի վրա՝ մենք ռազմական օգնություն կտրամադրենք Փհենյանին նման հարձակման դեպքում»։

Մյուս կողմից, ամերիկացի վերլուծաբանը կարծում է, որ Կորեական թերակղզում լարվածության հիմնական պատճառը աշխարհի այս տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժերի ներկայությունն է։

Sputnik-ին տված հարցազրույցում աշխարհաքաղաքական հարցերով վերլուծաբան, ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին սպա Բրայան Բերլետիկը այս գործողությունները համարեց Կորեական թերակղզում լարվածություն ստեղծելու Վաշինգտոնի ծրագրերի մաս և ասաց, որ այս թերակղզում լարվածությունը մեծացնելու Վաշինգտոնի նպատակն է արդարացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմական ներկայությունը։

Ամերիկացի այս վերլուծաբանը հավելեց. «Այս սադրիչ գործողությունները ոչ միայն սպառնում են տարածաշրջանի կայունությանը, այլ միևնույն ժամանակ նաև գործոն են Չինաստանին սպառնալու համար»։