Անկարա․ Օրինական պաշտպանությունը Թեհրանի իրավունքն է
(last modified 2024-10-18T07:14:23+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 10:44 Asia/Tehran
  • Անկարա․ Օրինական պաշտպանությունը Թեհրանի իրավունքն է

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկիրը որևէ աջակցություն չի ցուցաբրի Իրանի հետ հակամարտությանը, հավելելով, որ օրինական պաշտպանությունը Թեհրանի իրավունքն է։

«Մեհր»  գործակալության փոխանցմամբ՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտության հավանականությանը, Հաքան Ֆիդանն ասել է․ «Մենք չենք աջակցում որևէ հակամարտության, որը կարող  է տեղի ունենալ Իրանի հետ և  հանգեցնել պատերազմի։ Մենք լիովին դեմ ենք դրան։ Եվ եթե Իրանը օրինական կերպով պաշտպանում է իրեն, դա Թեհրանի իրավունքն է»։

Ի պատասպան իր ինքնիշխանության ոտնահարման և Իսմայիլ Հանիեյի, Հասան Նասրալլահի ու Աբբաս Նիլֆուրուշանի, ինչպես նաև անմեղ պաղեստինցի ու լիբանանցի կանանց ու երեխաների սպանության, հոկտեմբերի 1-ին, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ինքնապաշտպանության իրավունքի վրա, Իրանն իրականացրեց «Ճշմարիտ խոստում 2» գործողությունը, որի ընթացքում հարյուրավոր հթրիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։

ԻՀՊԿ հրթիռները խոցեցին Սիոնիստական ռեժիմի անվտանգության և հետախուզական թիրախները։ Հրթիռների 90%-ը հաջողությամբ խոցեց թիրախները, և Սիոնիստական ռեժիմը սարսափեց Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական և օպերատիվ գերակայությունից:

 

Պիտակ