«3+3» հարթակի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 18–ին Ստամբուլում․ Թուրքիայի արտգործնախարար
(last modified 2024-10-15T12:16:24+00:00 )
Հոկտեմբեր 15, 2024 15:46 Asia/Tehran
  • «3+3» հարթակի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 18–ին Ստամբուլում․ Թուրքիայի արտգործնախարար

«3+3» տարածաշրջանային հարթակի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը Անկարայում հորդանանցի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ։

««3+3» հարթակի նիստը նախատեսում ենք անցկացնել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Մեզ կմիանան Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները», - ասել է Ֆիդանը։

Հիշեցնենք, որ «3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։

 Նշենք որ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը, հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի նիստին: Այս մասին   հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

 

 

Պիտակ