Հոկտեմբեր 10, 2024 12:32 Asia/Tehran
  • Ադրբեջանը՝ ՆԱՏՕ-ի պատվիրակությանը ներկայացրել է ռուսական զինտեխնիկան

Երբ Ալիևը Մոսկվայում Պուտինին էր ներկայացնում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին իր երկրի հավատարմությունը՝ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ժամանել է Բաքու։ Այցի ընթացքում պատվիրակությանը տարել են այսպես կոչված «ռազմավարի պուրակ»։

Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության՝ ՆԱՏՕ-ի անդամներին ներկայացվել է «գրավված ռուսական տեխնիկան, որը ծառայում էր Արցախի պաշտպանության բանակին»։

Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը գրում է, որ Ադրբեջանն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝

Image Caption

«Ընթացիկ տարվա հոկտեմբերի ընդամենը չորս օրվա ընթացքում Ադրբեջանը բարձր մակարդակի երկու հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։

1․Հոկտեմբերի 9-ին, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վելիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն Ադամչակի հետ։ Քննարկվել են ռազմական համագործակցության, ռազմակրթական և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ի սպաները կշարունակեն վերապատրաստել ադրբեջանցի զինվորականներին, իսկ Բաքուն ինքը կզարգացնի ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

2․Ընդամենը չորս օր առաջ՝ հոկտեմբերի 5-ին, ՆԱՏՕ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Հուսեյնզադեն հանդիպում ունեցավ դաշինքի ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության հեռանկարները։

Հաշվի առնելով Բաքվի նախապատրաստական աշխատանքը, Իսրայելից և Թուրքիայից զենքով թռիչքների թվի ավելացումը, Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության ծրագրերով շփումների աճը, անհրաժեշտ է ավելի ուշադիր հետևել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին»։

 

 

Պիտակ