Հունիս 18, 2024 18:18 Asia/Tehran
  • Թրամփ. Վաշինգտոնի քաղաքականությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի

Միացյալ Նահանգների նախկին նախագահ «Դոնալդ Թրամփը» հերթական անգամ զգուշացրել է Վաշինգտոնի ներկայիս ղեկավարության ներքո երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր ծագման մասին։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով վերջին տարիներին խստորեն քննադատել է Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենի գործողությունները,  վերջին շաբաթներին իր երկրպագուների հավաքում ունեցած ելույթներում, «Բայդենին» համարել է  ԱՄՆ-ի  քաղաքականության ձախողման գործոններից մեկը և նրան անվանել ԱՄՆ-ի  պատմության ամենավատ նախագահը։

Ըստ Pars Today-ի՝ Դեթրոյթում իր վերջին ելույթում Թրամփը պնդել է, որ իր նախագահության օրոք (2017-2021) ոչ մի պատերազմ չի սկսել և խոստացել է, որ եթե վերադառնա Սպիտակ տուն, քայլեր կկատարի խաղաղության վերականգնման ուղղությամբ  հատկապես Ուկրաինայում։

Նա ասել է. Բայդենի թուլությունն ու ձախողումը ​​մեծ վտանգի տակ է դրել ԱՄՆ-ն։

Թրամփը, ով լինելու է Բայդենի մրցակիցը ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններում, ընդգծել է.-

Միացյալ Նահանգներում մենք շատ խնդիրներ ունենք, և ամենավատն այն է, որ մենք կարող ենք հայտնվել Երրորդ համաշխարհային պատերազմում, քանի որ ունենք անարժան նախագահ, որը երբեք չպետք է լիներ այդ պաշտոնում:

Թրամփն ավելի վաղ պնդում էր, որ եթե ինքը մնար Սպիտակ տանը, պատերազմն Ուկրաինայում երբեք չէր լինի։  Նա շարունակում է պնդել, որ եթե վերադառնա Սպիտակ տուն, այդ պատերազմը կավարտի 24 ժամվա ընթացքում։ 

 

 

Բանալի բառեր՝ Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն, Երրորդ համաշխարհային պատերազմ