Հունիս 18, 2024 17:34 Asia/Tehran
  • Սի Ցզինպին. Չինաստանը չի ընկնի  ԱՄՆ-ի ծուղակը Թայվանի վրա հարձակվելու համար

Չինաստանի նախագահը նշելով որ ԱՄՆ-ն փորձում է մոլորության մեջ գցել Չինաստանին՝ Թայվանի վրա հարձակվելու համար, ասել է. -«Պեկինը չի ընկնի այս ծուղակը»։

Մի քանի տասնամյակ ԱՄՆ-ն ​​Թայվանի նկատմամբ որդեգրել է «անորոշության» ռազմավարական քաղաքականություն։ Ինչպես  հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Financial Times թերթը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այս նախազգուշացումն արել է անցյալ տարվա ապրիլին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա  ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ։

Մի իրազեկ աղբյուր Financial Times-ին հայտնել է, որ Սի Ցզինպինն այն ժամանակ տեղեկացրել է իր երկրի պաշտոնյաներին այս նախազգուշացման մասին, սակայն առաջին անգամ այն  արծարծել է օտարերկրյա առաջնորդի՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը զուգահեռ հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն՝ Սի Ցզինպինն Ուրսուլա  ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Թայվանը գտնվում է Չինաստանի շահերի կենտրոնում։

Նա այս համատեքստում ընդգծել էր․

Եթե ​​ինչ-որ մեկն ակնկալում է, որ Չինաստանը  զիջումների կգնա և  կնահանջի Թայվանի հարցում , ապա զուր երազներ է  փայփայում և կրակում է իր ոտքին:

 

Ըստ Financial Times-ի՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից ԱՄՆ-ի դեմ հնչեցված նախազգուշացումը չի արտացոլվել նշված մամուլի հաղորդագրության մեջ։

Նույն համատեքստում, Լոնդոնի  թագավորական քոլեջի Live China ինստիտուտի տնօրեն Քերի Բրաունը Business Insider-ին ասել է. «Սի Ցզինպինի նախազգուշացումը ցույց  է տալիս, որ Չինաստանը «իրոք զարմացած է» և «ցնցված» ԱՄՆ-ի վերջերս «ագրեսիվ» մոտեցմամբ:

Բանալի բառեր. Որտե՞ղ է Թայվանը, Չինաստան-Թայվան ճգնաժամ, ԱՄՆ միջամտությունը Թայվանում, հնարավոր պատերազմ Չինաստանի և Թայվանի միջև։