Ո՞վ է Խուզեստանի երիտասարդ արաբ հրամանատար Ալի Հաշեմին
(last modified Sun, 01 Jun 2025 05:45:09 GMT )
Հունիս 01, 2025 09:15 Asia/Tehran
  • Նահատակ գեներալ Ալի Հաշեմի
    Նահատակ գեներալ Ալի Հաշեմի

Նահատակ Ալի Հաշեմին Սադդամի դեմ սրբազան պաշտպանության ութ տարիների հերոսներից էր։

«Հրո գեներալ» անունով հայտնի Ալի Հաշեմին Իրանի Սրբազան պաշտպանության քաջարի և հայտնի հրամանատարներից էր, ով ճակատամարտի աշխարհագրության իր խորը իմացությամբ անփոխարինելի դեր խաղաց Սադդամի բաասական ռեժիմի դեմ Իրանի հաղթանակներում։

Նրա անունը փայլում է Իրան-Իրաք պատերազմի պատմության մեջ՝ որպես «Խայբեր» և «Բադր»  գործողությունների գլխավոր նախագծող։ Այս քաջարի զորավարն այնքան սիրված էր ժողովրդի և իր ընկերների կողմից, որ գերագույն առաջնորդ Իմամ Խամենեին նրան անվանեց «Խուզեստանի երիտասարդ արաբ զորավար»։ Նա  կանգնեց ագրեսոր թշնամու դեմ և  ընդմիշտ անմահացրեց իր անունը։ Այս հոդվածում մենք կանդրադառնանք այս մեծ նահատակի կյանքին։

Նահատակ գեներալ Ալի Հաշեմի 

Ծնունդ՝ կյանքի սկիզբը հավատքի և զոհաբերության լույսի ներքո

 Ալի Հաշեմին ծնվել է 1961 թվականին Ահվազ քաղաքում։ Նա ընտանիքի ավագ զավակն էր, որը, չնայած աղքատությանը, լի էր Աստծո և իսլամի մարգարեի նկատմամբ հանդեպ սիրով: Երիտասարդ տարիներից մզկիթը նրա համար պարզապես աղոթելու վայր չէր. Դա սրբավայր էր, որի հետ նա կապված էր ողջ էությամբ։

Նրա մայրը հպարտությամբ ասում է. «Ալին մզկիթում մնում էր մինչև ուշ գիշեր, աննկարագրելի սիրով ավլում և մաքրում այն։ Նրա սերը Ղուրանի հանդեպ այնքան մեծ էր, որ նա իր տան դռան վրա գրել էր. «Ղուրանի անվճար ուսուցում» »։

Նահատակ Հաշեմիի պատանեկության տարիները- ձախից երկրորդը 

Պայքարի դարաշրջանը՝ հեղափոխությունից մինչև ԻՀՊԿ-ի կազմավորում

Իսլամական հեղափոխության անհանգիստ օրերին երիտասարդ Ալի Հաշեմին ԱՄՆ-ից կախված  բռնակալական ռեժիմի դեմ պայքարի առաջնագծում էր։ Նա բազմիցս ձերբակալվել և բանտարկվել է իր հեղափոխական գործունեության համար, բայց ամեն անգամ վերադառնում էր ավելի ուժեղ ոգով։ Հեղափոխության հաղթանակից հետո նա կարևոր դեր խաղաց Իսլամական հեղափոխության կոմիտեի ձևավորման գործում և Կորպուսի ձևավորումից հետո միացավ խորհրդին։ Պատերազմի սկսվելուց առաջ նա և իր ընկերները հավաքեցին Ազադեգանի  հեղափոխական երիտասարդությանը և հիմնեցին Համիդիեյի բանակը։

 

Գեներալ Հաշեմին գեներալ Սոլեյմանիի կողքին 

Ամուսնություն. Կարճ, բայց սիրով լի կյանք

Նահատակ Հաշեմին ամուսնացել է 1984 թվականին: Նա ուներ մեկ դուստր և մեկ որդի՝ Զեյնաբը և Մոհամմադ Հուսեյնը: Բայց ճակատագիրը որոշել էր, որ նա պետք է հեռանար ընտանիքից և գնար մարտադաշտեր։

 

Ակադեմիական գործունեություն՝ Բժշկական համալսարանի ուսանող, ով ընտրել է պաշտպանությունը

Ալի Հաշեմին պարզապես զինվոր չէր։ Նա ուներ դինամիկ և գիտական ​​մտածողություն։ Հեղափոխական պայքարին զուգահեռ, նա ընդունվեց Մաշհադի համալսարանի բժշկական ֆակուլտետ և նույնիսկ պատրաստվում էր դիմել ամերիկյան համալսարաններ՝ կրթաթոշակի համար։ Բայց երբ սկսվեց Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմը, նա անմիջապես մի կողմ դրեց բոլոր անձնական ցանկությունները և ասաց. «Ճակատն իմ առաջնահերթությունն է»։

Նահատակ Հաշեմին ԻրաքիԲաաս ռեժիմի դեմ պայքարի առաջնագծում 

Մասնակցություն պարտադրված պատերազմին

Սադդամ Հուսեյնի բաասական ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակման սկզբից Հաշեմին ստանձնեց ամենադժվարին ճակատների, մասնավորապես՝ հարավային առանցքների պատասխանատվությունը։ Նա քաջաբար կանգնեցրեց իրաքյան ուժերի առաջխաղացումը և կանխեց Համիդիեի և Ահվազի անկումը։ Նա նույնիսկ  Կարխե քորի անունը փոխեց  Կարխե նուրի, քանի որ զինվորների ներկայությամբ պատերազմի խավարը վերածվեց հույսի լույսի։

Նահատակ Հաշեմի

«Նոսրաթ» բազայի ստեղծումը. եզակի էպոսի սկիզբը

Բազան իրականացնում էր բարդ հետախուզական և օպերատիվ առաքելություններ։ Հաշեմին մարզում էր տեղի ուժերին, և զուգահեռ պլանավորում պատերազմի պատմության մեջ առաջին դեսանտային գործողությունը։ «Նոսրաթի» շտաբը այնքան պայծառ էր փայլում «Խայբեր» և «Բադր» գործողություններում, որ նույնիսկ քողարկված ԻՀՊԿ ավագ հրամանատարներ էին ժամանել Իրաք՝ մարտական ​​​​ծրագրերը մանրամասն ուսումնասիրելու համար։ Ավելի զարմանալի է, որ այս բազան 420 հետախուզական առաքելություն է իրականացվել առանց որևէ արտահոսքի։

 

Նահատակություն. Թռիչք դեպի հավերժություն

1988 թվականի հուլիսի 24-ին, Բաասի ուժերի կողմից Մաջնուն կղզի ներխուժման ժամանակ,  Հաշեմին նահատակվեց հայտնվելով ուղղաթիռների հարձակման թիրախում։  Այդ ժամանակ նա 26 տարեկան էր։

Նահատակ Հաշեմիի հուղարկավորությունը՝ Իրանի ժողովրդի մեծ ներկայությամբ 

Կորպուսի շտաբի պետ Ալի Ասղար Գորջիզադեն վիրավորվել էր և գերի ընկել և սկզբում բոլորը մտածում էին, թե Հաշեմին նրա հետ է։ Սակայն 22 տարի անց, 2010 թվականին, նրա մարմինը գտնվեց Վեցերորդ կորպուսի շտաբ-բնակարանի մոտ և հողին հանձնվեց Ահվազում։ Նահատակ գեներալ Ալի Հաշեմին ոչ միայն հրամանատար էր, այլև անսասանության, հավատքի և հայրենիքի հանդեպ սիրո խորհրդանիշ։ Նրա անունը հավերժ կմնա պայծառ։