Մեկնաբանություն- Իրանն ընդգծում էՀայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանության կարևորությունը
Հայաստան կատարած այցից մեկ շաբաթ անց Ամիր Ազիզ Նասիրզադեն խոսել է Իրան-Հայաստան սահմանի կարևորության մասին, ինչը հստակ ուղերձ է պարունակում առ այն, որ Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ։ Այս հստակ դիրքորոշումը ևս մեկ անգամ բացահայտում է Թեհրանի աջակցությունը Հարավային Կովկասի կայունությանը և Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
Թեհրանի դիվանագիտական քայլերին զուգահեռ, Բաքու կատարած այցից հետո ունեցած ելույթում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք» վիճահարույց նախագծին։ Նա նշել է, որ այս միջանցքը ոչ միայն Նախիջևանը կկապի Ադրբեջանին, այլ Թուրքիային հնարավորություն կտա ընդլայնել թյուրքական աշխարհի հետ հաղորդակցությունը։ Էրդողանը հույս է հայտնել, որ Իրանը կաջակցի այդ ծրագրին։ Ակնկալիք, որը լիովին հակասում է Թեհրանի սկզբունքային քաղաքականությանը։
Իրանը մշտապես կարևորել է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և առաջարկել «3+3» պլատֆորմը՝ Հարավային Կովկասի խնդիրների լուծման նպատակով։ Սակայն Սիոնիստական ռեժիմի և որոշ արևմտյան դերակատարների աշխարհաքաղաքական խաղերի ազդեցության տակ հայտնված Անկարան և Բաքուն պնդում են այս միջանցքի գործարկման վրա, որը գործնականում սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և վտանգում է Իրանի պատմական սահմանը այս երկրի հետ։
Իրանը նախկինում իր բարի կամքը ցույց է տվել՝ բացելով տարանցիկ ճանապարհներ, այդ թվում ճանապարհը, որով Ադրբեջանը միանում է Նախիջևանին։ Իսկ «Արաքսի միջանցքի» ծրագրով առաջարկվել է տարածաշրջանային համագործակցության կառուցողական ուղի, որն ըստ փորձագետների՝ բոլորի կողմերի համար շահեկան տարբերակ է։
Սակայն Անկարայի աշխարհաքաղաքական պատրանքները ստիպել են Իրանին ավելի հստակ լինել իր կարմիր գծերը սահմանելու հարցում։ Թեհրանի տեսանկյունից, տարածաշրջանի ներկայիս սահմանների ցանկացած փոփոխություն, որը կհանգեցնի Իրանի և Հայաստանի ցամաքային կապի խզմանը, անընդունելի է և սպառնալիք է ազգային անվտանգության համար։ Իրանցիները հիշում են Փահլավիների կառավարման շրջանում Քարասու շրջանի բաժանումը։ Այդ քայլը շրջադարձային նշանակություն ունի այսօրվա Թուրքիայի վարքագծի վերլուծության մեջ։
Իրանը խորը կապեր ունի Հայաստանի հետ, ոչ միայն անվտանգության, այլև պատմական և մշակութային տեսանկյունից։ Անկարայի կողմից այս իրողությունների ցանկացած անտեսում կհանգեցնի միայն լարվածության և անվստահության աճի։ Էրդողանի խնդրանքը Թեհրանին՝ համագործակցել Իրանի շահերը անտեսող միջանցքի գործարկման հարցում, նման է նրան, որ Իրանը Թուրքիայից խնդրի մուտքի հնարավորություն տրամադրել դեպի Իրաքի հետ իր սահմաններ։ Այս խնդրանքն անշուշտ կմերժվեր Անկարայի ոկղմից։
Քանի որ Թուրքիան ներկայանում է որպես տարածաշրջանային համագործակցության նախագծող, կարևոր է, որ այդ երկիրը նախ ճանաչի Իրանի նման խորը արմատներ ունեցող և ազդեցիկ երկրների շահերը։ Ի տարբերություն Սիրիայի կամ Իրաքի, որոնք տարիներ շարունակ ներքաշված են պատերազմի մեջ, Իրանը անկախ աշխարհաքաղաքական, տնտեսական և մշակութային կարողություններ ունեցող երկիր է, որը թույլ չի տա, որ իր կենսական շահերը զոհաբերվեն հարևանների հավակնոտ երազանքներին։
Իրանցի պաշտոնյաները՝ ամենաբարձր մակարդակներից մինչև ռազմական հրամանատարներ, բազմիցս դեմ են արտահայտվել սահմանային փոփոխություններին։ Բացի այդ, Իրանը բազմաթիվ զորավարժություններ է անցկացվել՝ այս դիրքորոշման լրջությունը ցույց տալու համար։ Այժմ, երբ Էրդողանի և Ալիևի սադրիչ դիրքորոշումները շարունակվում են, Թեհրանը պետք է առաջնահերթություն տա Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը որպես ճնշման լծակ և տարածաշրջանային կայունության պահպանման միջոց։
Աղբյուր՝ Quds Online