Հունիս 18, 2024 12:05 Asia/Tehran
  • Գազայի հատվածի տարբեր շրջաններում շարունակվում են Սիոնիստական ​​ռեժիմի ցամաքային և օդային հարձակումները

Գազայի հատվածի տարբեր շրջաններում շարունակվում են Սիոնիստական ​​ռեժիմի ցամաքային և օդային հարձակումները։

Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսիրաթ ճամբարի բնակելի թաղամասերը, ինչի հետևանքով առնվազն 10 պաղեստինցի է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։

Սիոնիստ բանակայինները Սիոնիստ զինվորները նաև մի շարք շինություններ են ոչնչացրել Ռաֆահ քաղաքից արևմուտք գտնվող «Ալ-Թալ Ալ-Սուլթան» թաղամասում։

Թուլքարմում բախում է տեղի ունեցել սիոնիստ ոտնձգիչների և պաղեստինցիների միջև։

Սիոնիստ ագրեսոր զինվորները հարձակվել են նաև Նաբլուսում գտնվող Ռաֆիդայի և Ալ-Արաբի հիվանդանոցի շրջակա տարածքների վրա։

Պաղեստինի տարբեր շրջանները ռմբակոծելուց բացի, իսրայելական բանակն երեքշաբթի առավոտյան թիրախ է դարձրել նաև Լիբանանի հարավում գտնվող Քաֆր Շոբայի շրջակայքը։
Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը Լիբանանի հարավային շրջանների վրա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հյուսիսային ճակատում Լիբանանում Հեզբոլլահի հզոր կեցվածքը և Իսլամական դիմադրության ուժերի կողմից Սիոնիստական ​​ռեժիմի դիրքերի դեմ հարձակումների ակտիվացումը վախ ու խուճապ է առաջացրել այս ռեժիմի լրատվական շրջանակներում:
Անցած մի քանի ամիսներին Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի սարսափելի հանցագործություններին և այս տարածաշրջանում պաղեստինցիների ցեղասպանությունը հակադարձելով, Լիբանանի Հեզբոլլահը թիրախավորել է այս ռեժիմի ռազմական դիրքերը գրավյալ տարածքների հյուսիսում։ Հարց, որը վախ է առաջացրել այս տարածքներում ապրող սիոնիստների մոտ։