Հունիս 18, 2024 18:03 Asia/Tehran
  • Ամերիկյան վերլուծական կենտրոնի զայրույթը եմենցիների՝ ամերիկյան լրտեսական ցանցը ոչնչացնելու եմենցիների  հաջողության կապակցությամբ

Ամերիկյան «Defense of Democracies»(Ժողովրդավարությունների պաշտպանություն) վերլուծական կենտրոնն իր դժգոհությունն է հայտնել Եմենում Կենտրոնական հետախուզական վարպության (ԿՀՎ) լրտեսներին ձերբակալելու Եմենի Անսարուլլահի հաջողության կապակցությամբ՝ կրկնելով նախկին պնդումները ասել է, որ այդ մարդիկ ՄԱԿ-ի աշխատակիցներ են։

Ամերիկյան «Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամ» վերլուծական կենտրոնը զեկույց ներկայացնելով արձագանքել է Եմենում ամերիկյան լրտեսական ցանցի ոչնչացմանը։ Ըստ Pars Today-ի, այս վերլուծական կենտրոնը գրել է. -«Անսարուլահի հետախուզության ղեկավար գեներալ-մայոր  Աբդուլ Հաքիմ Ալ-Խիվանին հայտարարել է, որ այս ցանցը սկզբում գործում էր Սանայում ամերիկյան դեսպանատնից դուրս, իսկ 2015  թվականին ամերիկյան դեսպանատան փակվելուց հետո,այս լրտեսական ցանցը միջազգային կազմակերպությունների   նույնիսկ ՄԱԿ-ի գործողությունների անվան ներքո շարունակել է իր դիվերսիոն գործողությունները»։ 

Ըստ ամերիկյան այս  ուղեղային կենտրոնի զեկույցի, թեև Եմենի Անսարուլլահը դեռ չի հայտնել, թե քանի մարդ է ձերբակալվել, սակայն հրապարակել է տեսանյութեր, որտեղ ցուցադրվում են 10 հոգու խոստովանությունները։

Այս ինստիտուտի փորձագետ Ջոնաթան Սայեն նույնպես, կրկնելով Անսարուլլահի հասցեին արևմուտքի մեղադրանքները, խոստովանել է, որ այս խմբի գործերի խիստ վերահսկումն իրականացվում է Դիմադրության առանցքն ուժեղացնելու նպատակով։

Նշենք, որ այս վերլուծական կենտրոնի զեկույցը  հունիսի 10-ի ձերբակալությունները, որոնք տեղի ունեցան Անսարուլլահի կողմից ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների մոտ 15 եմենցի աշխատակիցների ձերբակալությունից մի քանի օր անց կապակցել է միմյանց։ 

Բանալի բառեր՝ Եմենի Անսարուլլահ,  ԱՄՆ-ի հարձակում Եմենի վրա, ԿՀՎ կազմակերպություն, ամերիկացի լրտեսներ։