Հունիս 18, 2024 17:09 Asia/Tehran
  • Որո՞նք էին Իրանի նախագահական  ընտրությունների թեկնածուների առանցքային նախադասությունները նախընտրական բանավեճում

Pars Today-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի հունիսի 17-ի երեկոյան տեղի ունեցավ Իրանի նախագահական ընտրությունների 14-րդ շրջանի թեկնածուների առաջին նախընտրական հեռուստաբանավեճը,որի ընթացքում թեկնածուները կենտրոնացան տնտեսական խնդիրների վրա:

Առաջին հեռուստաբանավեճում, Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների թեկնածուներ՝ «Մասուդ Փեզեշքյանը», «Մուստաֆա Փուր Մոհամմադին», «Սաիդ Ջալիլին», «Ալիռեզա Զաքանին», «Սեյեդ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին» և «Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն» ըստ վիճակահանության՝ իրենց տեսակետներն ու ծրագրերը բացատրեցին տնտեսական հարցերի շուրջ և պատասխանեցին հաղորդավարի  հարցերին և մյուս թեկնածուների արծարծած թեմաներին։ Pars Today-ի այս հոդվածում հակիրճ կներկայացնենք  նախընտրական բանավեճում  Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների հայտնած տեսակետներն ու հիմնական թեմաները:

Ղազիզադե Հաշեմի. Պետք է զգույշ լինել Համաշխարհային բանկի սխալ  հրահանգներից

Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին վիճակահանության միջոցով առաջինն էր,որ պատասխանեց փորձագետների հարցին։ Իրանի նախագահական ընտրությունների 14-րդ շրջանի թեկնածուն ասել է.- «Մենք կարևորում ենք համաշխարհային փորձի ձեռքբերումն ու օգտագործումը, բայց մեկտեղում ենք ճիշտ ու ձախողված փորձը»։

Ղազիզադեի կարծիքով, Համաշխարհային բանկի քաղաքականությանը հետևելու պատճառով, շատ երկրներ տնտեսական ոլորտում բախվել են լուրջ ճգնաժամերի։

 

Ղալիբաֆ. Պետք է  հատուկ ուշադրություն դարձնել Շանհայի համագործակցության կազմակերպությանը, BRICS-ին և նման այլ կազմակերպություններին

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երկրորդ թեկնածուն էր, ով  սահմանված ժամկետի համաձայն՝ իր տեսակետներն է հայտնել արծարծված հարցի վերաբերյալ։ Իրանի նախագահական ընտրությունների 14-րդ շրջանի թեկնածուն հայտարարել է, որ նախագահը պետք է ընտրվի այնպես, որ երաշխավորի խնդիրների լուծումը։

Օրակարգում պետք է լինեն պատժամիջոցների վերացումը, պատժամիջոցների ոլորտում գործողության դեմ ուղղված գործողությունը և  Շանհայի համագործակցության կազմակերպության, BRICS-ի  և նման այլ կազմակերպություններին ուշադրություն դարձնելը։ 

 

Փեզեշքյան․Արտադրողները և առևտրի պալատները պետք է ակտիվ լինեն դաշտային որոշումների կայացման գործում

Մասուդ Փեզեշքյանը նախընտրական առաջին բանավեճում երրորդ թեկնածուն էր, ով պատասխանեց փորձագետների հարցերին։ Իրանի նախագահական ընտրությունների 14-րդ շրջանի թեկնածուն ասել է.«Առաջին ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է  տարաձայնություններից զերծ՝ բոլորի ներկայությունն ու ներգրավվածությունը,  և ոչ թե խմբային ու  հատվածային, այլ էլիտար ու ակադեմիական ականավոր փորձագետներից օգտվելը»:։

Նշելով, որ  յուրաքանչյուր մոտեցում պետք է հանգեցնի գնաճի նվազմանը Փեզեշքյանը հավելել է․-

Արտադրողներին, առևտրի  պալատներին և բոլոր նրանց, ովքեր ներգրավված են արտադրության մեջ, պետք է հնարավորություն տանք, որ ազատ լինեն որոշումների կայացման հարցում և գործունեության մեջ։

 

Ջալիլի. Տնտեսական աճի իրականացման պահանջը միայն կապիտալ ներգրավելը չէ

Սաիդ Ջալիլին չորրորդ թեկնածուն էր, ով պատասխանեց փորձագետների հարցերին։ Իրանի նախագահական ընտրությունների 14-րդ շրջանի թեկնածուն ասել է. «Տնտեսական աճի ապահովման պահանջը ոչ միայն կապիտալի ներգրավումն է, այլ ավելի կարևոր է հասարակության խավերի ներգրավվածությունը, և կառավարությունը պետք է դերակատարությամբ հանդես գա»:

Ջալիլին հավելել է .

Կառավարությունը պետք է անհրաժեշտ հարթակներ տրամադրի ժողովրդի յուրաքանչյուր խավին, ով ունի դերակատարման տաղանդ ու կամք։

 

Զաքանի. Պետք է լինի հարստության արդար բաշխում

Ալիռեզա Զաքանին հինգերորդ թեկնածուն էր, ով  սահմանված ժամկետի համաձայն, պատասխանել է փորձագետների հարցերին։ Իրանի նախագահական ընտրությունների 14-րդ շրջանի թեկնածուն ասել է.-Արտադրության ոլորտում պետք է ուշադրություն դարձնել հումք չվաճառելուն և վերջնական արտադրանքը բարձր ավելացված արժեքով  ներկայացնելու միջավայր ստեղծելուն։

Զաքանին հստակեցրել  է.

Օրենքի հիման վրա մարդկանց ներգրավվածության հետ կապված պետք է  հնարավություն ստեղծվի: Հենվելով տեխնոլոգիայի վրա՝ գործընթացները հնարավոր է կրճատել,իսկ գործիքները՝ փոքրացնել,և մարդկանց ընդգրկել տնտեսության ոլորտում, և վերջապես,  հարստության ստեղծման համար կարելի է արդար բաշխում անել։

 

Փուր Մոհամմադի. Տնտեսական խնդիրները պարտադիր չէ, որ ունենան տնտեսական լուծում

Հոջաթ-օլ-Էսլամ վալ-Մոսլեմին Մուստաֆա Փուր Մոհամմադին վերջին թեկնածուն էր, ով պատասխանեց փորձագետների հարցերին: Իրանի նախագահական ընտրությունների 14-րդ շրջանի թեկնածուն նշելով,որ տնտեսական խնդիրները պարտադիր չէ, որ ունենան տնտեսական լուծում, ասել է․-

Խնդիրները կարող են լուծվել ազգային և կառավարչական կարողությամբ։ Բայց պետք է արժեւորենք փորձագիտական ​​կարծիքները։ Մենք քաղաքականություն մշակողներ ենք, պետք է փորձագիտական երաշխիքով առաջնահերթությունները ճշտենք մարդկանց և փորձագետների կարծիքներով։

Հոջաթ-օլ-Էսլամ վալ-Մոսլեմին Մուստաֆա Փուր Մոհամմադին նշելով որ այսօրվա աշխարհը գիտելիքի, տեխնոլոգիաների,  մասնագիտության ու փորձի աշխարհ է, ընդգծել է,-«Ֆինանսական կայունությունը ցանկացած հասարակության տնտեսական հաջողության գրավականն է»:

Նշենք, որ ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի նահատակությունից հետո, Իրանի 14-րդ շրջանի արտահերթ նախագահական  ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։

Բանալի բառեր՝ Իրանի նախագահական ընտրություններ, Իրանի նախագահական ընտրությունների բանավեճ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսի, ընտրություններ Իրանում