Հունիս 18, 2024 10:48 Asia/Tehran
  • Իրանում կայացել է նախագահական ընտրությունների առաջին հեռուստաբանավեճը

Իրանում կայացել է 14-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը։

Իրանի 14-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան ուրբաթ օրը՝ 2024 թվականի հունիսի 28-ին (իրանական 1403 թվականի թիր ամսի 8):
Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների՝ «Մասուդ Փեզեշքյանի», «Մուստաֆա Փուրմոհամմադիի», «Սայիդ Ջալիլիի», «Ալիռեզա Զաքանիի», «Սեյեդ Ամիրհոսեյն Ղազիզադե Հաշեմիի» և «Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆի» առաջին հեռուստաբանավեճում, ընտրությունների թեկնածուները կարևորելով տնտեսական խնդիրները, բացատրեցին իրենց ծրագրերը և պատասխանեցին հաղորդավարի հարցերին և մյուս թեկնածուների բարձրացրած թեմաներին։
Բանավեճն անցկացվել է 3 հիմնական փուլով, որի ընթացքում յուրաքանչյուր փուլում յուրաքանչյուր թեկնածու առաջին 4 րոպեում պատասխանել է փորձագետների հարցերին, իսկ երկրորդ 4 րոպեում քննադատել մյուս թեկնածուների հայտարարությունները։
Բանավեճի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր թեկնածու 6 րոպեում ամփոփեց իր ելույթը։