Հունիս 17, 2024 09:48 Asia/Tehran
  • Այսօր նշվում է իսլամական աշխարհի ամենամեծ տոներից մեկը՝  Ղորբան տոնը

Այսօր նշվում է իսլամական աշխարհի ամենամեծ տոներից մեկը՝ Ղորբան տոնը։

Ղորբան բարեբաստիկ տոնի առիթով Աստծո տան ուխտավորները Աստծո հրամանով և նրա գոհունակությանն արժանանալու համար զոհ են մատուցում՝ վառ պահելով Աբրահամ մարգարեի հիշատակը:

Աբրահամի հավատարմությունն ու հավատքը ստուգելու համար, Աստված նրան հրամայեց զոհաբերել իր որդուն՝ Իսմայիլին: Եվ չնայած աստվածային այս հրամանը կատարելը շատ դժվար էր, Աբրահամը հնազանդվեց Աստծուն: Սակայն որքան էլ փորձեց չկարողացավ կտրել որդու կոկորդը: Այդ ժամանակ Աստված դիմեց Աբրահամին, և ասաց, որ նա հպարտությամբ է դուրս եկել այս փորձությունից ու մի ոչխար ուղարկեց նրա համար, որպեսզի զոհաբերի:

Այս պատմությունը մեծ դաս է  մարդու համար՝ սեփական եսը հաղթահարելու  և աստվածային հրամանին ենթարկվելու վերաբերյալ:

Ղորբան տոնը զոհաբերության, անձնվիրության  և Աստծու առաջ խոնարհվելու պատրաստակամության տոն է:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը շնորհավորում է աշխարհի բոլոր մուսուլմաններին` Ղորբան բարեբաստիկ տոնի կապակցությամբ:

 

Պիտակ