Մայիս 02, 2024 17:22 Asia/Tehran
  • Իսրայելի կեղծ պնդումներն Իրանի դեմ՝ աշխարհի ուշադրությունը Գազայի հանցագործություններից շեղելու փորձ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը Իրանի դեմ Իսրայելի պնդումները համարել է Գազայի հատվածի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող հանցագործություններից միջազգային ուշադրությունը շեղելու փորձ։

Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի  հերթական նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար  Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում՝ մերժելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Սիոնիստական ​​ռեժիմի անտեղի  պնդումները,  դրանք համարել է անհիմն  և պարզապես զուր ջանքեր միջազգային ուշադրությունը Գազայի հատվածում Իսրայելի ապարտեիդի ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի դեմ  իրականացվող իր նողկալի հանցագործություններից և  ցեղասպանությունից շեղելու համար։ 

Իրավանին հավելել է, որ Իրանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի անհիմն պնդումները զուր ջանքեր են՝ օրինականացնելու Իսրայելի ռեժիմի շարունակվող ագրեսիան Լիբանանի դեմ և  քողարկելու միջազգային օրենքների ,   ՄԱԿ-ի կանոնադրության և Անվտանգության Խորհրդի թիվ 1559 (2004թ․) և  1701 (2006թ․) բանաձևերի շարունակական խախտումները։ 

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը նաև նշելով, որ Իսրայելի դեմ Իրանի «Ազնիվ խոստում» պատժիչ գործողությունն իրականացվել է օրինական պաշտպանության իրավունքի շրջանակներում, ընդգծել է, -Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք Իսրայելի ռեժիմի դեմ պատերազմ  չի նախաձեռնել և  ապագայում նույնպես մտադիր չէ դա անել։
ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության դեսպանը հավելել է, որ Իրանը իրեն վերապահում է միջազգային օրենքներով սահմանված իր իրավունքը՝ արձագանքելու իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության և ազգային շահերի դեմ ցանկացած ուժի կիրառման կամ ագրեսիայի:

Երկուշաբթի օրը՝ 2024 թվականի ապրիլի 1-ին, Սիոնիստական ​​ռեժիմը ահաբեկչական հարձակման ենթարկեց Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը, որը հանգեցրեց  Իրանի 7 ավագ ռազմական խորհրդականների նահատակության:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ, Իրանի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին Թել Ավիվի գործողությունը որակեց հարձակում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի վրա և ընդգծեց, որ Սիոնիստական ​​ռեժիմը «կպատժվի»։
Ուստի, կիրակի (14 ապրիլի, 2024թ.) առավոտյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ազնիվ խոստում պատժիչ գործողության շրջանակում հրթիռներ ու ԱԹՍ-ներ կրակելով  օկուպացված տարածքների ուղղությամբ՝ պատժեց այս ագրեսոր ռեժիմին։ 

Պիտակ