Արտատարածաշրջանային ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան տարածաշրջանից. ԻԻՀ նախագահ
https://parstoday.ir/hy/news/iran-i197694-Արտատարածաշրջանային_ուժերը_պետք_է_որքան_հնարավոր_է_շուտ_հեռանան_տարածաշրջանից._ԻԻՀ_նախագահ
Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսին, ելույթ ունենալով Իրանի ազգային բանակի օրվա արարողության ժամանակ, ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հագեցած է ժամանակակից գիտելիքներով և բացառիկ կարողություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2023 07:56 Asia/Tehran
  • Արտատարածաշրջանային ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան տարածաշրջանից. ԻԻՀ նախագահ

Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսին, ելույթ ունենալով Իրանի ազգային բանակի օրվա արարողության ժամանակ, ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հագեցած է ժամանակակից գիտելիքներով և բացառիկ կարողություններով։

Ինչպես գրում է Mehr գործակալությունը, բանակը բնութագրելով որպես ամուր պատնեշ հակառակորդ տարրերի, ծայրահեղական խմբավորումների և չարագործների դեմ՝ երկրի նախագահն ասել է, որ բանակը պաշտպանում է և՛ Իրանի սահմանները, և՛ երկրի շահերն օվկիանոսներում։

Բանակի և զինված ուժերի ուղերձն այն է, որ արտատարածաշրջանային ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան տարածաշրջանից, ասել է նախագահ Ռաիսին՝ հավելելով, որ Իրանը պահպանում է տարածաշրջանի անվտանգությունը և կանգնած է ահաբեկչական տարրերի դեմ, սակայն, այնուամենայնիվ արտաքին ուժերի ներկայությունը սպառնում է անվտանգությանը:

Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ուժն ու նրա ռազմական հզորությունը միանշանակ բխում են տարածաշրջանի շահերից։

Նա նաև նախազգուշացրել է, որ եթե Իսրայելն ամենափոքր քայլը ձեռնարկի Թեհրանի դեմ, ապա կբախվի Իրանի կոշտ պատասխանին, ինչպես նաև Հայֆայի և Թել Ավիվի ավերմանը: