Իրանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i197928-Իրանի_և_ԱՄԷ_ի_ԱԳ_նախարարներն_ընդգծել_են_երկկողմ_համագործակցության_ընդլայնման_անհրաժեշտությունը
ԻԻՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները հեռախոսազրույցում ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը, այդ թվում՝ մասնավոր հատվածում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2023 10:44 Asia/Tehran
  • Իրանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

ԻԻՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները հեռախոսազրույցում ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը, այդ թվում՝ մասնավոր հատվածում։

Իրանի ԱԳ նախարարը, շնորհավորելով էմիրաթցի գործընկերոջը Ֆեթր տոնի առթիվ, նշել է, որ երկրու երկրների հարաբերությունները դրական ընթացքով են շարժվում, հավելել է. «Ակտիվ հանդիպումներ և խորհրդակցություններ են ընթանում երկու երկրների պաշտոնյաների միջև»։

Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Հարաբերությունների համակողմանի զարգացմանբ համար որևէ սահմանափակում գոյություն չունի»։

Հեռախոսազրույցում ԱՄԷ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև երկկողմ համագործակցության հնարավորություններին և երկու երկրների ընդհանուր շահերին տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման գործում։