Իրանի պաշտպանության նախարարի շնորհավորական ուղերձը իսլամական երկրների պաշտպանության նախարարներին՝ Ֆեթր տոնի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i197936-Իրանի_պաշտպանության_նախարարի_շնորհավորական_ուղերձը_իսլամական_երկրների_պաշտպանության_նախարարներին_Ֆեթր_տոնի_կապակցությամբ
Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարը շնորհավորել է իսլամական երկրների իր գործընկերներին Ֆեթր տոնի կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2023 12:19 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարարի շնորհավորական ուղերձը իսլամական երկրների պաշտպանության նախարարներին՝ Ֆեթր տոնի կապակցությամբ

Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարը շնորհավորել է իսլամական երկրների իր գործընկերներին Ֆեթր տոնի կապակցությամբ։

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Իրանի պաշտպանության և  Զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադռեզա Աշտիանին Ֆեթր տոնի  կապակցությամբ Իսլամական երկրների պաշտպանության նախարարներին  հղած ուղերձում ընդգծել է իսլամական երկրների զինված ուժերի միջև հարաբերությունների ամրապնդման և փոխգործակցության ավելացման անհրաժեշտությունը:

Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Կատարը, Սիրիան, ԱՄԷ-ն և Թուրքիան, Եգիպտոսը, Քուվեյթը, Եմենը, Պաղեստինը, Լիբանանը և Հորդանանը ուրբաթ օրը տոնել են Շավվալի առաջին օրը և Ֆեթր տոնը։ Մի շարք այլ իսլամական երկրներ, այդ թվում՝ Իրաքը, Օմանը և Պակիստանը, Ինդոնեզիան, Մալայզիան, Մարոկկոն և Բրունեյին, այսօր են հայտարարել են Ֆեթր տոնը։