Քանանի Չաֆի. Օկուպացված տարածքների զավթիչ բնակիչներն ավելի հուսահատ են, քան երբևէ
Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.Բռնազավթված տարածքներն ավելի քաոսային են, իսկ այդ տարածքների զավթիչ բնակիչներն ավելի հուսահատ են, քան երբևէ»։
Mehr լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին, մի թվիթում անդրադառնալով Ալ-Աղսա մզկիթում կատարված սուրբ Ռամադան ամսվա և Ֆեթր տոնի աղոթքի արարողությանը բազմաթիվ պաղեստինցիների մասնակցությանը, գրել է. «Ամեն տարի սուրբ Ռամադան ամսին Պաղեստինի ազատության գործնթացը նոր կյանք է ստանում, իսկ Սուրբ Ղոդսը ավելի է մոտենում ազատությանը»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հայտարարել է. «Այժմ օկուպացված տարածքներն ավելի քաոսային են, իսկ զավթիչ բնակիչներն ավելի հուսահատ են, քան երբևէ, և պաղեստինցիներն ավելի ամուր են հավատում Աստծո օգնությանը, ավելի վստահ են դիմադրության ելքին և ապավինում են աշխարհի ազատախոհ մարդկանց աջակցությանը, որի մասին են վկայում Ղոդսի միջազգային օրվա փառահեղ շքերթները: Նրանք առավել քան երբևէ հույս ունեն որ ամբողջապես ազատագրվելու է Պաղեստինը և ոչնչանալու է քաղցկեղային ուռուցք համարվող Իսրայելը: