Հաստատվել է Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլխի մահապատժի վիճռը
https://parstoday.ir/hy/news/iran-i198266-Հաստատվել_է_Թոնդար_ահաբեկչական_խմբավորման_պարագլխի_մահապատժի_վիճռը
Չորեքշաբթի օրը Իրանի Գերագույն դատարանի հայտարարության համաձայն, «Թոնդար» ահաբեկչական խմբավորման պարագլուխ՝Ջամշիդ Շարմահդի մահապատիժը հաստատվել է Գերագույն դատարանում՝ Քրեական դատավարության օրենքի 469-րդ հոդվածի «Ա» կետի հիման վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2023 12:32 Asia/Tehran
  • Հաստատվել է Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլխի մահապատժի վիճռը

Չորեքշաբթի օրը Իրանի Գերագույն դատարանի հայտարարության համաձայն, «Թոնդար» ահաբեկչական խմբավորման պարագլուխ՝Ջամշիդ Շարմահդի մահապատիժը հաստատվել է Գերագույն դատարանում՝ Քրեական դատավարության օրենքի 469-րդ հոդվածի «Ա» կետի հիման վրա։

IRNA-ի հաղորդման համաձայն՝ Գերագույն դատարանի մասնաճյուղի որոշման մեջ նշված է.-«Բողոքաբերի գրության մեջ չկա որևէ պատճառ կամ ապացույց, որը կհանգեցնի որոշման խախտման, և ամբաստանյալի վճիռը կայացվել է գործով հարուցված պատճառների և օրենքի համաձայն»։

2008 թվականին Իրանի Շիրազ քաղաքի Սեյեդ ալ-Շոհդայի Հոսեյնիեում իրականացրած պայթյունից բացի, որը հանգեցրեց  Իրանի 14 քաղաքացիների նահատակվելուն  և 300-ի վիրավորվելուն,  «Թոնդար» ահաբեկչական խմբավորումը  վերջին տարիներին ծրագրել էր նաև մի քանի ահաբեկչական գործողություններ իրականացնել  այդ թվում՝ պայթեցնել Շիրազում  գտնվող ամբարտակը  և  ցիանիդային ռումբեր պայթեցնել Թեհրանի գրքի ցուցահանդեսում  , որոնք կանխվեցին Իրանի անվտանգության ուժերի  շնորհիվ:

Այս ահաբեկչական խմբավորումը նաև դեր է  ունեցել Իրանի միջուկային արդյունաբերության գիտնականներից մեկի՝ Մասուդ Ալի Մոհամմադիի սպանության մեջ:

Շարմահդի ահաբեկչական գործողություններից մեկ տասնամյակ անց՝ 2020 թվականի օգոստոսին, Իրանի անվտանգության ուժերը բարդ գործողության արդյունքում ձերբակալեցին այս հանցագործին։