Հաստատվել է Թոնդար ահաբեկչական խմբավորման պարագլխի մահապատժի վիճռը
Չորեքշաբթի օրը Իրանի Գերագույն դատարանի հայտարարության համաձայն, «Թոնդար» ահաբեկչական խմբավորման պարագլուխ՝Ջամշիդ Շարմահդի մահապատիժը հաստատվել է Գերագույն դատարանում՝ Քրեական դատավարության օրենքի 469-րդ հոդվածի «Ա» կետի հիման վրա։
IRNA-ի հաղորդման համաձայն՝ Գերագույն դատարանի մասնաճյուղի որոշման մեջ նշված է.-«Բողոքաբերի գրության մեջ չկա որևէ պատճառ կամ ապացույց, որը կհանգեցնի որոշման խախտման, և ամբաստանյալի վճիռը կայացվել է գործով հարուցված պատճառների և օրենքի համաձայն»։
2008 թվականին Իրանի Շիրազ քաղաքի Սեյեդ ալ-Շոհդայի Հոսեյնիեում իրականացրած պայթյունից բացի, որը հանգեցրեց Իրանի 14 քաղաքացիների նահատակվելուն և 300-ի վիրավորվելուն, «Թոնդար» ահաբեկչական խմբավորումը վերջին տարիներին ծրագրել էր նաև մի քանի ահաբեկչական գործողություններ իրականացնել այդ թվում՝ պայթեցնել Շիրազում գտնվող ամբարտակը և ցիանիդային ռումբեր պայթեցնել Թեհրանի գրքի ցուցահանդեսում , որոնք կանխվեցին Իրանի անվտանգության ուժերի շնորհիվ:
Այս ահաբեկչական խմբավորումը նաև դեր է ունեցել Իրանի միջուկային արդյունաբերության գիտնականներից մեկի՝ Մասուդ Ալի Մոհամմադիի սպանության մեջ:
Շարմահդի ահաբեկչական գործողություններից մեկ տասնամյակ անց՝ 2020 թվականի օգոստոսին, Իրանի անվտանգության ուժերը բարդ գործողության արդյունքում ձերբակալեցին այս հանցագործին։