Իրանում վերաբացվել է 4200 փակ արդյունաբերական միավոր
https://parstoday.ir/hy/news/iran-i198298-Իրանում_վերաբացվել_է_4200_փակ_արդյունաբերական_միավոր
Իրանի Խուզեստան նահանգ կատարած այցի ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է 4200 արդյունաբերական միավորների վերագործարկման մասին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 27, 2023 06:26 Asia/Tehran
  • Իրանում վերաբացվել է 4200 փակ արդյունաբերական միավոր

Իրանի Խուզեստան նահանգ կատարած այցի ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է 4200 արդյունաբերական միավորների վերագործարկման մասին:

Նա նշել է. «Ժամանակի ընթացքում փակված արտադրական միավորներն այսօր վերսկսել են աշխատանքը մեր մասնագետների ջանքերի շնորհիվ»: 

Ռայիսին նշել է, որ Խուզեստան նահանգում վերագործարկվել է 160 փակ արտադրական միավոր:

ԻԻՀ նախագահը հավելել է, որ արտադրական միավորների մի մասը չէր աշխատում արդեն 10 տարի և դրանց վերագործարկմամբ ակտիվացել է արդյունաբերությունը, բացվել են աշխատատեղեր, մարդկանց լճացած կապիտալից մի քանի հազար միլիարդ թուման դրվել է շրջանառության մեջ և հույսը վերադարձել է տարածաշրջան:

Նրա խոսքով. «Եթե գնաճի վերահսկողությունը չի ուղեկցվում արտադրության աճով, դա  հանգեցնում է լճացման։ Արտադրության աճի միջոցով մենք փորձելու ենք զսպել գնաճը»: