Իրանի և Սիրիայի միջև համապարփակ բազմակողմ համաձայնագիր է ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/iran-i198326-Իրանի_և_Սիրիայի_միջև_համապարփակ_բազմակողմ_համաձայնագիր_է_ստորագրվել
Իրանը և Սիրիան փոխըմբռնման համապարփակ հուշագիր են ստորագրել տրանսպորտի, զբոսաշրջության, առևտրի, էներգետիկայի, մշակույթի և բանկային ոլորտներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2023 11:34 Asia/Tehran
  • Իրանի և Սիրիայի միջև համապարփակ բազմակողմ համաձայնագիր է ստորագրվել

Իրանը և Սիրիան փոխըմբռնման համապարփակ հուշագիր են ստորագրել տրանսպորտի, զբոսաշրջության, առևտրի, էներգետիկայի, մշակույթի և բանկային ոլորտներում։

Հղում անելով ճանապարհների և քաղաքաշինության նախարարության լրատվական կայքին, ՖԱՐՍ  գործակալությունը հաղորդել է,որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը և Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մոհամմադ Սամեր Ալ-Խալիլը,որպես երկու երկրի տնտեսական համատեղ հանձնաժողովի նախագաներ  տնտեսական և մշակութային տարբեր  ոլորտներում համագործակցության  փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Անդրադառնալով երկու երկրների հարուստ և մշակութային քաղաքակրթությանը, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը  նշել է.-«Իրանն ու Սիրիան ունեն անկախության հակառակորդների ու թշնամիների կողմից բռնի պատժամիջոցների ընդհանուր վերք և երկու երկրները կանգնել են իրենց սեփական ոտքերի վրա՝  ապահովելու իրենց երկրի առաջընթացը»:

Նշենք,որ Սիրիայում գտնվող ԻԻՀ ճանապարների և քաղաքաշինիության նախարար Մեհրդադ Բազրփաշը երեկ  հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: