Իրանի և Սիրիայի միջև համապարփակ բազմակողմ համաձայնագիր է ստորագրվել
Իրանը և Սիրիան փոխըմբռնման համապարփակ հուշագիր են ստորագրել տրանսպորտի, զբոսաշրջության, առևտրի, էներգետիկայի, մշակույթի և բանկային ոլորտներում։
Հղում անելով ճանապարհների և քաղաքաշինության նախարարության լրատվական կայքին, ՖԱՐՍ գործակալությունը հաղորդել է,որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը և Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մոհամմադ Սամեր Ալ-Խալիլը,որպես երկու երկրի տնտեսական համատեղ հանձնաժողովի նախագաներ տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Անդրադառնալով երկու երկրների հարուստ և մշակութային քաղաքակրթությանը, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը նշել է.-«Իրանն ու Սիրիան ունեն անկախության հակառակորդների ու թշնամիների կողմից բռնի պատժամիջոցների ընդհանուր վերք և երկու երկրները կանգնել են իրենց սեփական ոտքերի վրա՝ ապահովելու իրենց երկրի առաջընթացը»:
Նշենք,որ Սիրիայում գտնվող ԻԻՀ ճանապարների և քաղաքաշինիության նախարար Մեհրդադ Բազրփաշը երեկ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: