Իրանի պաշտպանության նախարարը ժամանել է Նյու Դելի
https://parstoday.ir/hy/news/iran-i198328-Իրանի_պաշտպանության_նախարարը_ժամանել_է_Նյու_Դելի
Իրանի Պաշտպանության նախարարն ասել է.-«Շանհայի համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շատ կարևոր կենտրոններից է, և Իրանը կամրապնդի իր ջանքերը միակողմանիության դեմ պայքարելու համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2023 12:51 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարարը ժամանել է Նյու Դելի

Իրանի Պաշտպանության նախարարն ասել է.-«Շանհայի համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շատ կարևոր կենտրոններից է, և Իրանը կամրապնդի իր ջանքերը միակողմանիության դեմ պայքարելու համար»։

 

IRNA-ի հաղորդման համաձայն, Իրանի Պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշթիանին հինգշաբթի օրը Նյու Դելիի օդանավակայան ժամանելուն պես ասել է. -«Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների հանդիպմանը»:

Պաշտպանության նախարարը հայտարարել է,-«Այս հանդիպման ժամանակ ներկայացնելու եմ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները՝ իսլամական համակարգի քաղաքականության համատեքստում, հատկապես այնպիսի հարցերի ոլորտում, ինչպիսիք են որոշ երկրների միակողմանիությանը դիմակայելը, ահաբեկչության  և ծայրահեղականության դեմ պայքարը, և այս ոլորնտներում կընդլայնենք մեր ջանքերը»:

Բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշթիանին այսօր մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Հանդիպմանը ներկա պաշտպանության նախարարների հետ բանակցելը գեներալ Աշթիանիի Նյու Դելի կատարած այցի ծրագրերի մաս է կազմում։