Իրանի պաշտպանության նախարարը ժամանել է Նյու Դելի
Իրանի Պաշտպանության նախարարն ասել է.-«Շանհայի համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շատ կարևոր կենտրոններից է, և Իրանը կամրապնդի իր ջանքերը միակողմանիության դեմ պայքարելու համար»։
IRNA-ի հաղորդման համաձայն, Իրանի Պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշթիանին հինգշաբթի օրը Նյու Դելիի օդանավակայան ժամանելուն պես ասել է. -«Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների հանդիպմանը»:
Պաշտպանության նախարարը հայտարարել է,-«Այս հանդիպման ժամանակ ներկայացնելու եմ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները՝ իսլամական համակարգի քաղաքականության համատեքստում, հատկապես այնպիսի հարցերի ոլորտում, ինչպիսիք են որոշ երկրների միակողմանիությանը դիմակայելը, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, և այս ոլորնտներում կընդլայնենք մեր ջանքերը»:
Բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշթիանին այսօր մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Հանդիպմանը ներկա պաշտպանության նախարարների հետ բանակցելը գեներալ Աշթիանիի Նյու Դելի կատարած այցի ծրագրերի մաս է կազմում։