Ռայիսի. Մենք չենք ձգտում երկրի խնդիրները լուծել օտարների միջոցով
Նշելով, որ հակառակորդի կողմից խափանումների ականատեսն ենք, և որ թշնամին ցանկանում է, որ մեր երիտասարդները չսովորեն, իսկ մեր աշխատողը չաշխատի գործարանում, ԻԻՀ նախագահն ասել է. «Բայց մենք երբեք կանգ չենք առնելու»։
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Անդիմեշք քաղաքի ժողովրդի տարբեր խավերի հետ հանդիպմանը, որն այսօր է տեղի ունեցել, ասել է.-« Երկրում արվում են մեծ քայլեր, որոնք ապշեցուցիչ են թշնամիների համար: Թշնամիների համար դժվար է ընդունել այս փաստը, բայց արժանապատիվ կյանքով ապրելու երիտասարդության կամքը հենց այս խնդրի իրականացումն է։ Մենք շարժվում ենք երկու ճակատով. Թե՛ պատժամիջոցները չեզոքացնելու, թե՛ պատժամիջոցները հանելու ուղղությամբ։ Ժողովրդի օգնությամբ մենք երբեք թույլ չենք տա դանդաղի երկրի շարժման տեմպերը՝ դեպի երկրի տնտեսական անկախություն, արտադրություն, ներդրումներ և տնտեսական առաջընթաց»։
Նախագահ Ռայիսին ասել է,-« Եթե խնդիրներ կան երկրում, մենք լուծումը տեսնում ենք ժողովրդի կարող ձեռքերում, իսկ լուծումը չենք փնտրում օտարների մոտ, քանի որ երկրում ունենք ամուր ձեռքեր և պողպատե կամք, որոնք կարող են արձակել բոլոր հանգույցները»: Որքան էլ հանգույցը մեծ լինի, այն կբացվի ժողովրդի և կառավարության ձեռքով»:
Նախագահը վերջում ասաց. « Ես տիրապետելով երկրի կարողություններին Իրանի համար տեսնում եմ շատ լուսավոր և հեռանկարային ապագա։ Մենք կողմ ենք այն տեսակետին, որ մեր առաջնորդն է ասել «կարող ենք և անպայման կհաջողենք»։ Այս ուղևորության մեր ծրագիրն է հետևել առաջին այցի որոշումներին և կատարել ժողովրդի ցանկությունները ջիհադական շարժումով: